«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հետաքրքիր փաստեր հանրահայտ մարսելյան օճառի մասին

17:27, 9 սեպտեմբերի

Մարսելյան օճառը Ֆրանսիայի ամենահին հիգիենիկ միջոցն է, որի վաճառքը 5 անգամ աճել է կորոնավիրուսի ժամանակաշրջանում։ Յուրաքանչյուր ֆրանսիացի իր տանը ունի այս օճառի մեկ խորանարդը:

Մարսելյան օճառի հիմքը սիրիական օճառն է՝ Հալեպից։ Սա էր, որ խաչակիրները Եվրոպա բերեցին իրենց արշավների ժամանակ։ Չէ՞ որ մաքուր մարմնի մշակույթը միջնադարում շատ ավելի հասուն էր Արեւելքում, քան եվրոպական երկրներում։ Հալեպի օճառը բաղկացած է դափնու յուղից, սակայն դրա ժառանգը՝ մարսելյան օճառը, պատրաստվում է տեղական բնական ռեսուրսներից, մասնավորապես՝ ձիթապտղի յուղից։

мыло.jpg (81 KB)

Մարսելյան օճառը տիտղոսակիր ապրանք է, որը ստեղծվել է խիստ կանոնակարգերի համաձայն: Դրա ստեղծման եւ բաղադրության գործընթացը կարգավորող օրենքը թողարկվել է թագավոր Լյուդովիկոս XIV-ի օրոք։ 1688 թվականի հոկտեմբերի 5-ին Ժան-Բատիստ Անտուան ​​Կոլբերը «Marseille soap» անվանումը շնորհեց Մարսելում եւ դրա շրջակայքում պատրաստված օճառին, ինչպես նաեւ պարտավորեցրեց արտադրանքը եփել ձիթապտղի յուղով եւ արգելեց ցանկացած կենդանական ճարպ օգտագործել պատրաստման ընթացքում: Այս բոլոր կանոնները մինչ այժմ պահպանվում են Ֆրանսիայում։

Ամենահայտնի ձիթապտղի յուղը արդյունահանվում է Ֆրանսիայում՝ Պրովանսի սրտում՝ Նյոնս քաղաքում: Այստեղ են աճող ձիթապտուղներն ունեն իրենց պաշտպանված աշխարհագրական ծագումը (AOC)՝ ինչպես ֆրանսիական գինին:

мыло1.jpg (182 KB)

Ուստի, մարսելյան օճառը չի չորացնում մաշկը, սնուցում եւ խոնավեցնում է ձիթապտղի յուղի պարունակության շնորհիվ։ Ի դեպ, իսկական մարսելյան օճառը պետք է պարունակի առնվազն 72% ճարպաթթուներ, ինչի ապացույցը դուք կգտնեք դրոշմակնիքի վրա։

Շատ կարեւոր է նայել օճառի պատրաստման վայրը։ Իրական մարսելյան օճառը պետք է պատրաստվի Ֆրանսիայի Պրովանս շրջանում։

Օճառը կաթսայի մեջ եփում են մոտ երկու շաբաթ։ Յուղերը տեղադրվում են մեծ ամանի մեջ եւ վերածվում օճառի՝ սոդայի եւ ջերմության ազդեցության տակ: Ստացված խառնուրդը մի քանի անգամ լվանում են աղաջրով՝ սոդան հեռացնելու համար։ Մնում է միայն օճառը լցնել կաղապարների մեջ եւ չորացնել 48 ժամ՝ բաց երկնքի տակ։

Մարսելյան օճառը կարող է լինել խորանարդի, հեղուկի կամ փաթիլների տեսքով։

Խորանարդի տեսքով նարդոսի օճառը Պրովանս շրջանի խորհրդանիշներից է։

Սա բնական օճառ է, առանց քիմիական ներկերի, պարաբենների եւ կոնսերվանտների։ Հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար, դրանով կարելի է նույնիսկ ապահով լողացնել փոքրիկներին։ Եթե ​​ունեք խնդրահարույց, ալերգիայի հակում ունեցող կամ ատոպիկ մաշկ, ապա մարսելյան օճառը, իսկական, պարգեւ կլինի:

Դասական խորանարդը, սովորաբար, կշռում է 300 գրամ․ այն երկար է ծառայում, սպառման մեջ խնայող է եւ գեղեցիկ է փրփրում։ Հաճախ բացադրությանը ավելացվում են անուշաբույր նոտաներ, որպեսզի լվանալու գործընթացը ոչ միայն օգտակար, այլեւ հաճելի լինի։ 

мыло2.jpg (92 KB)

Այդ օճառը ֆրանսիացիների համար կախարդական փայտիկ է, որն  անփոխարինելի է կենցաղային գործերում։ Մարսելյան օճառը ունիվերսալ է. այն լավ է յուղազերծում, կարող է հագուստը լվանալուց հետո փափուկ դարձնել։ Ուստի դրանցով ոչ միայն լվանում են ձեռքերը, դեմքն ու մարմինը, այլեւ օգտագործում լվացքի մեջ։ Օճառի լուծույթով, նույնկիսկ, հնարավոր է խնամել բույսերը:

мыло4.jpg (50 KB)

Եվս մեկ կարեւոր փաստ՝ մարսելյան օճառը տարիների ընթացքում չի փչանում, այն կարելի է օգտագործել, նույնիսկ, տասը տարվա հնացումից հետո։ Գրեթե, լավ ֆրանսիական գինու նման:

Մարսելյան օճառը՝

1. Պարունակում է առնվազն 72% յուղեր, ուստի այն չի չորանում, բայց նրբորեն խնամում է մաշկը։
2. Բացարձակապես բնական է եւ էկոլոգիապես մաքուր:
3. Օգտագործվում է խնայողաբար։
4․ Ունիվերսալ արտադրանք է տան եւ ընտանիքի համար։
5. Երբեք չի փչանում։

Այժմ Պրովանսից այս օճառը հասանելի է նաեւ Հայաստանում։ La Savonnerie de Nyons ապրանքանիշը, որը ձիթապտղի հայտնի քաղաքից է, վերջերս սկսեց առաքվել այստեղ: Բրենդը ստեղծում է ոչ միայն դասական մարսելյան օճառ, այլեւ պատրաստում շատ հետաքրքիր փաթեթավորում, որն արված է ռետրո ոճով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել