Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը Գեղարդի վանքում արված լուսանկարների շարք է հրապարակել։ Ամերիկահայ հայտնի ոճաբանն իր աղոթքներում հիշատակել է Արցախի մասին։
«Մեր հայկական սրտերում մենք կրում ենք գոյատեւածների ժառանգությունը՝ ճկունության, ուժի եւ անսասան ջանքերի վկայությունը։ Մենք բարձրացնում ենք մեր ձայնը, որպեսզի ոչ թե անդրադառնանք անցյալի վշտին, այլ լույս սփռենք ներկա սարսափի վրա, որը չպետք է կուլ տանք։ Ադրբեջանի կողմից շրջափակումը դաժան եւ անսիրտ արարք է, որը կտրել է կյանքի ճանապարհն Արցախից՝ մեր սուրբ հողից, որտեղ քրիստոնյա հայերը կանգնած են ձեռք ձեռքի։ Տարիներ շարունակ մենք ապավինում էինք Լաչինի միջանցքին՝ օգնության, ապրուստի եւ բժշկության համար։ Բայց հիմա նրանք դա օգտագործում են իրենց խաղում։ Ադրբեջանի կողմից սովի մարտավարությունը ամոթալի է»,-հրապարակման մեջ գրել է Հրուշը՝ անդրադառնալով նաեւ 2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա հավելել է, որ վիշտը դեռ մեր սրտերում է։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հրադադադարի պայմանագիր է եղել, բայց հարձակումները շարունակվում են։ Հայ զինվորները կանգնած են անզիջում պայքարի առաջ։ Արմենաֆոբիան շարունակվում է։ Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը անհոգի ժխտում է։ Տարածաշրջանի խաղաղությունը չպետք է այսպիսի գին պահանջի։ Արցախի ինքնիշխանությունը, մի գիծ է, որը մենք չենք կարող խախտել։ Այս շրջափակումը հակասում է մարդկության բոլոր օրենքներին»,-հավելել է նա։
Բանաստեղծական ոճով իր գրառման մեջ Աճեմյանը շեշտել է՝ հայերը շարունակում են մնալ միասնական եւ ուժեղ՝ հանուն արդարության եւ ազատության, եւ ի հեճուկս բոլոր սխալների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 17 հունիսի
Մայրանալ պատրաստվող Իջինն առաջին անգամ ցուցադրել է իր կլորացած փորիկը (VIDEO)22:35, 17 հունիսի
Franck Muller-ը ներկայացրել Vanguard սահմանափակ շարքի ժամացույցների երկու մոդել՝ ի պատիվ AC/DC-ի 50-ամյակի21:30, 17 հունիսի
«Կարագի երանգով ֆրանսիական մանիկյուրը», որն արժանացել է Սելենա Գոմեսի հավանությանը, դառնում է ամռան թրենդը20:23, 17 հունիսի
Ֆինանսական դժվարություններ ունեցող կանանց ավելի շատ գրավում են կանացի դիմագծեր ունեցող տղամարդիկ19:18, 17 հունիսի
Անջելինա Ջոլին տուն է տարել իր առաջին Tony մրցանակը19:05, 17 հունիսի
«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը16:11, 17 հունիսի
Լենի Քրավիցը հավաստիացնում է, որ ամուրի կմնա, մինչեւ որ հարմար կնոջ հանդիպի15:52, 17 հունիսի
Անժելա Սարաֆյանը՝ հղի հարսնացուի դերում․ դերասանուհին հայտնել է իր մասնակցությամբ նոր ֆիլմի մասին15:05, 17 հունիսի
Անահիտ Սիմոնյանի առաջին դերը ֆիմում, նոր համալրում Լիլուի ընտանիքում, աստղային հարսանիքներ ու տարեդարձներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ14:40, 17 հունիսի
Գորդոն Ռամզին շնորհակալ է, որ ողջ է մնացել վերջերս տեղի ունեցած հեծանվային վթարից հետո14:31, 17 հունիսի
«Ինձ գրկիր ամուր»․ Արփին ու Միհրանը նորություն ունեն13:08, 17 հունիսի
Աննա Կուրնիկովան հրապարակել է ամուսնու՝ Էնրիկե Իգլեսիասի հուզիչ լուսանկարը