Theatre Royal Drury Lane-ում Լոնդոնի նորաձեւության շաբաթվան ընդառաջ կայացավ Vogue World: London միջոցառումը՝ նշանավորելով բրիտանացի խորհրդանշական ստեղծագործողներին՝ Շեքսպիրից մինչեւ Սթորմզի, եւ ապահովելով Մեծ Բրիտանիայի հարուստ մշակութային բեմի ապագան:
Ցուցադրությունը բացել է 49-ամյա Քեյթ Մոսը՝ Ջոն Գալիանոյի կողմից հատուկ իր համար ստեղծված զգեստով։ Թեեւ շոուի բացման արարողությունը ձոն էր դասական գեղեցկությանն ու դրա վաղանցիկ բնույթին իր բոլոր ձեւերով, օձիքավոր զգեստը նաեւ սիրային նամակ էր հենց մոդելին: «Քեյթ, սիրելի Քեյթ»,-Vogue-ին ասել է Maison Margiela-ի կրեատիվ տնօրեն Գալիանոն՝ բացատրելով զգեստի մեկնարկային կետը։ «Ես իսկապես ոգեշնչվել եմ Քեյթից՝ նրա անհավատալի փխրունությունից, գրեթե, Մերլինի [Մոնրոյի] նման, եւ այդ շլացնող մագնիսականությունից, որը գրավում է»:
Ցուցադրության ամենակարեւոր իրադարձությունը լեգենդար սուպերմոդելներ Քրիստի Թարլինգթոնի, Լինդա Էվանգելիստայի, Նաոմի Քեմփբելի եւ Սինդի Քրոուֆորդի հայտնվելն էր։ Բրիտանական Vogue-ի խմբագիր Ջեք Բորկետը շողշողացող կերպարներ էր ընտրել AppleTV+ սերիալի «Սուպերմոդելների» ապագա աստղերի համար: «Այս զգեստները հիացնում են ոչ միայն իրականում, այլեւ վիրտուալ»:
Քրիստիի կերպարը Fendi-ի՝ 2023 թվականի աշնանային կուտյուրի առաջարկի արդյունքն էր՝ ոգեշնչված Դելֆին Դելետրեսի բարձր ոսկերչական դիզայնով: «Այն, գրեթե, օրգանական էր ստացվել՝ գույներով եւ ասեղնագործությամբ, որոնք հիմնված են բնական քարերի, սուտակի եւ շափյուղայի երանգների վրա»,-Vogue-ին պատմել է Քիմ Ջոնսը՝ խոսելով հավաքածուի մասին, որը միախառնում էր 90-ականների մինիմալիզմը դասական քանդակագործության օրինակների հետ:
Լինդան ապշեցուցիչ կերպարով է հայտնվել Valentino-ի աշուն-ձմեռ 2023 շոուի ժամանակ, մինչդեռ Նաոմին ընտրել է բրիտանացի դիզայներ Ալեքսանդր Մաքքուինին՝ զմրուխտ կանաչ զգեստով։
Ինչ վերաբերում է Սինդիին, Դոնաթելլա Վերսաչեն մոդելի տեսքը ստեղծել է իր աշուն/ձմեռ 2023 հավաքածուի հիման վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ