«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Լեգենդը հեռացավ. մահացել է Ֆերնանդո Բոտերոն՝ «Լատինական Ամերիկայի Պիկասոն»

19:39, 15 սեպտեմբերի

Մահացել է կոլումբիացի քանդակագործ եւ նկարիչ Ֆերնանդո Բոտերոն։ Նրա քանդակներն ու ժիր, կլորիկ առարկաների նկարները նրան դարձրել են աշխարհի ամենահարուստ նկարիչներից մեկը: Նա 91 տարեկան էր։

ботеро.jpg (140 KB)

«Մահացել է Ֆերնանդո Բոտերոն՝ մեր ավանդույթների ու թերությունների նկարիչը, մեր առաքինությունների արտիստը։ Մեր բռնության եւ խաղաղության արտիստը»,-հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։

Բոտերոյի աշխատանքն առանձնանում է հաստլիկ եւ մի փոքր սյուրռեալիստական ​​ձեւերով, որոնք դարձել են չափազանց հայտնի եւ ցուցադրվել աշխարհի տարբեր քաղաքների թանգարաններում ու հասարակական վայրերում, այդ թվում՝ Բոգոտայում, Մադրիդում, Փարիզում, Սինգապուրում եւ Վենետիկում:

воин.jpg (142 KB)

Բոտերոյի երեք քանդակները տեղադրված են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում՝ Գաֆեսիան արվեստի կենտրոնում։ Դրանք են՝ «Ծխող կինը», «Հույն ռազմիկը» եւ «Կատուն»։

баба.jpg (68 KB)

Բոտերոյի հայրենի՝ Մեդելին քաղաքում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել։ Քաղաքի քաղաքապետ Դանիել Կինտերոն նշել է՝ նրա աշխատանքները «կապրեն հավերժ»։

Տեղական ԶԼՄ-ները Բոտերոյին համարել են բոլոր ժամանակների կոլումբիացի մեծագույն արտիստ` հայտնելով, որ վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր թոքաբորբի պատճառով:

кот.jpg (95 KB)

Բոտերոն, որին կոչվում էին «Լատինական Ամերիկայի Պիկասո», կրքոտ եւ անխոնջ նկարիչ էր, նրա աշխատանքները, որոնք բաղկացած են ավելի քան 3000 նկարներից եւ 300 քանդակներից, ապացուցում են ստեղծագործելու անհագ ախորժակը:

Չնայած տարիքին՝ նա աշխատում էր օրական 10 ժամ։ «Ես հիմա ավելի շատ եմ աշխատում, գուցե այն պատճառով, որ գիտեմ, որ քիչ ժամանակ է մնացել»,-ասել էր նա 2012 թվականին՝ AFP-ի հետ զրույցում: «Ես հաճախ եմ մտածում մահվան մասին եւ տխրում եմ այն մտքից, որ հեռանալով այս աշխարհից՝ այլեւս չեմ կարողանա նկարել։ Ես դա շատ եմ սիրում»:

Ճանապարհորդություն աշխարհով մեկ

Բոտերոն երիտասարդ տարիքում սկսեց հետաքրքրվել արվեստով, իսկ 15 տարեկանից վաճառում էր ցլերի եւ մատադորների իր նկարները։ 

1950-ականներին Բոգոտայում իր առաջին անհատական ​​ցուցահանդեսից հետո Բոտերոն մեկնեց Եվրոպա՝ ճանապարհորդելով Իսպանիայով, Ֆրանսիայով եւ Իտալիայով, որտեղ բացահայտեց դասական արվեստը։

ботеро2.jpg (31 KB)

Տեղացի որմնանկարիչների ազդեցության տակ նա տեղափոխվեց Մեքսիկա, իսկ 1960-ին Նյու Յորք՝ գրպանում ունենալով 200 դոլար։ Հենց այնտեղ նա ծանոթացավ գերմանացի արվեստի գործչի հետ, ով 1970-ականներին հաղթական ցուցահանդեսներ էր կազմակերպում Գերմանիայում։ «Ես ամբողջովին անհայտ մարդ լինելուց, ով նույնիսկ պատկերասրահ չուներ Նյու Յորքում, հասա նրան, որ ինձ հետ սկսեցին կապվել աշխարհի ամենախոշոր դիլլերները»,-ասել է նա:

Ծավալ, ոչ թե ճարպ

Նրա աշխատանքին հատուկ չափսը հայտնվեց 1957 թվականին «Նատյուրմորտ մանդոլինով» նկարում։ Նա հայտնաբերեց «նոր հարթություն՝ ավելի ծավալուն, ավելի մոնումենտալ, ավելի էոստրավագանտ, ավելի ծայրահեղ»:

ботеро3.jpg (29 KB)

Լինելով իտալական վերածննդի արվեստի երկրպագու՝ նա մերժում էր այն միտքը, որ իր կերպարները գեր են։ «Եթե ես նկարում եմ կին, տղամարդ, շուն կամ ձի, ես միշտ հավատարիմ եմ մնում ծավալին: Այնպես չէ, որ ես տարված եմ գեր կանանցով»,- ասել էր նա 2014 թվականին իսպանական El Mundo օրաթերթին տված հարցազրույցում։

Քանդակը դարձավ նրա ստեղծագործական գործունեության հիմնական բաղադրիչը, որում նա հմտացել էր իտալական հայտնի քանդակագործության կենտրոնում՝ Pietrasanta-ում: Նա ապրել է Տոսկանայի այս քաղաքում, ինչպես նաեւ Մոնակոյում, Նյու Յորքում եւ այլ քաղաքներում՝ պարբերաբար հանգստանալով Կոլումբիայում։

ботеро4.jpg (50 KB)

Բոտերոն ասել է, որ իրեն ոգեշնչում էր ոչ միայն գեղեցկությունը, այլեւ իր հայրենի երկրի խնդիրները։ 

1995 թվականին Մեդելինում նրա «Թռչուն» քանդակի մոտ տեղադրված հզոր ռումբը սպանեց մոտ 30 մարդու եւ վիրավորեց տասնյակ մարդկանց։ Բոտերոն 2000 թվականին քաղաքին կրկնօրինակ է նվիրել, որը կոչվում է «Խաղաղության թռչուն»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել