Ինչպե՞ս անցկացնել աշնանային զով երեկոները։ NEWS.am STYLE-ը 7 միջոցառում է առանձնացրել շավաթվա 7 օրերի համար։
Սեպտեմբերի 18. Երկուշաբթի օրը՝ 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի հերթական համերգը։ Ծրագրում՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով․ Սյուիտ «Մլադա» օպերա-բալետից, Ալեքսեյ Շոր․ Դաշնամուրի կոնցերտ՝ «Ճամփորդական նոթատետր»։ Մենակատար՝ Եկվոն Սունվու (դաշնամուր)։ Դիրիժոր՝ Ջոն Ուորներ։ Տոմսերի արժեքը՝ 3000-ից 10 000 դրամ։
Սեպտեմբերի 19. Թատրոն տանիքումը հրավիրում է դիտել «Ակվարիում» 18+ ներկայացումը, որին կնախորդեն կենդանի երաժշտությունն ու գինու հյուրասիրությունը։ Ծրագրի տեւողությունը 2 ժամ է։ Հեղինակ՝ Պատրիկ Մարբեյ, բեմադրիչ՝ Ֆրիդա Յորք։ Հասցեն՝ Հալաբյան 22/5 /ՍԱՍ Ֆուդ։
Տոմսերի արժեքը՝ 5000, 6000 դրամ:
Սեպտեմբերի 20. Ի՞նչ է սպասում մարդկությանը, երբ ժամանակը թելադրում է հանուն անձի փրկության հրաժարվել հոգուց եւ խղճից։ Այս հարցին է անդրադառնում «Կոտորածն անմեղաց» ներկայացումը, որի պրեմիերան կկայանա այս չորեքշաբթի՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմադրությունը՝ Արմեն Էլբակյանի, ռեժիսոր՝Արմեն Շահբազյան։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ Կոստանյանը, Լիլի Էլբակյանը, Ալլա Վարդանյանը։ Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 5000 դրամ։
Սեպտեմբերի 21. Մնջախաղի պետական թատրոնում եւս պրեմիրերա է նախատեսված։ Բեմ կբարձրանա Նաիրա Եդիգարյանի եւ Շուշան Սարգսյանի բեմադրությամբ՝ «Բալանս» ներկայացումը։ Սկիզբը՝ 19:00-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ։
Սեպտեմբերի 22. Ռուսական հանրահայտ Машине Времени խումբը ելույթ կունենա Երեւանում։ Խմբի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի արժեքը՝ 13 000-ից 50 000 դրամ։
Սեպտեմբերի 23. Աշխարհահռչակ Snoop Dogg-ը՝ Երեւանում։ Արտիստի առաջին երեւանյան համերգը տեղի կունենա այս շաբաթ՝ Հրազդան մարզադաշտում։ Ռեփերն անմոռանալի համերգ է վստահեցրել հայ հանդիսատեսին։ Համերգը կմեկնարկի 20:00-ին, բացումը կանի արցախցի երգիչ Լյոկան։ Երեկոյի կազմակերպիչները խոստանում են գերհզոր ձայնային ու լուսային շոու։ Տոմսերի գները՝ 20 000 դրամ (Orange zone), 35 000 դրամ (Blue zone), 55 000 դրամ (Red zone): Նշվում է, որ զոնաները լինելու են առանձնացված, եւ մեկից անցում դեպի մյուսը հնարավոր չի լինելու։
Սեպտեմբերի 24. Այս կիրակի «Օքսիջեն» մյուզիք հոլլում տեղի կունենա Ներսես Ավետիսյանի համերգը։ Միջոցառման ձեւաչափ՝ սեղաններ (նվազագույնը 2 անձի համար): Երեկոն ունի dress code` կոկտեյլ։
Տոմսերի արժեքը՝ 15000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»