Instagram-ն ամեն օր, ամեն վայրկյան թարմացվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով, որոնցից, սակայն, աչքի են ընկնում, հատկապես, ինտրիգայինները։ Շաբաթվա ինտրիգն, անխոս, ապահովեց Դիանա Մալենկոն։ Մինչ շատերը փորձում էին կռահել՝ արդյոք դերասանուհին եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը միասի՞ն են, թե՞ ոչ (հաշվի առնելով Դիանայի ինստագրամյան էջում զույգի համատեղ լուսանկարները), Դիանան բոլոր խոսակցությունները «մեկնաբանեց» «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային՝ կարմիր գորգին ցուցադրելով իր եւ Էդուարդի ռոմանտիկ համբույրը։
Իսկ օվկիանոսից այն կողմ Ռոզա Լինը շարունակում է իր համերգային շրջագայությունները։ Երգչուհին կարճ ժամանակով Հայաստանում էր․ իր հանգիստը նա վայելում էր հայրենի Վանաձորում։ ԱՄՆ վերադառնալուն պես նա կրկին բարձրացել է բեմ՝ այս անգամ Ցինցինատի քաղաքում։ Ռոզան իր ելույթից տեսանյութ է հրապարակել։ Երգելիս նա կրկին բեմ է բարձրացրել Արցախի դրոշը։ «Շնորհակալ եմ Ցինցինատի։ Ուրախ եմ, որ նորից բեմում եմ»,-գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայտնիներից ոմանք էլ կիսվել են արձակուրդային հրապարակումներով։
Ադրիանա Գալստյանն իր էսթետիկ հանգիստն է վայելում Իսպանիայում։ Նա, պարբերաբար, կիսվում է Բարսելոնայում իր գեղեցիկ ժամանցով ու ներկայացնում քաղաքն՝ իր աչքերով։
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էլ Շրի Լանկայում էր, որտեղ վայելել է գեղեցիկ բնությունը, համտեսել էկզոտիկ մրգեր ու, նույնիսկ, նստել փղի վրա։
Посмотреть эту публикацию в Instagram
Աֆրիկյան հյուսքեր ու աֆրիկյան տրամադրություն՝ Հասմիկ Խոջյանից։ Դերասանուհին ընտանիքի հետ հանգիստն է վայելում Թունիսում։ Հասմիկն իր հետեւորդների հետ կիսվում է room tour-ով, ներկայացնում Թունիսի գեղեցկությունն ու իր ժամանացի ամենահետաքրքիր դրվագները։
Посмотреть эту публикацию в Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով