Ամերիկահայ պրոդյուսեր եւ դերասանուհի Դիանա Մեդիսոնը (Մագպոպյան), որը ֆրանսիական «Ռիվիերա» կինոփառատոնին արժանացել է «Ծագող աստղ» մրցանակի, ինստագրամյան իր հետեւորդներին պատմել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
«Բարկացնող է, երբ տեսնում ես, թե ինչպես են հայերին ստիպում դուրս գալ իրենց նախնիների հողից, կամ ապրել բունկերներում եւ կորցնել կյանքեր՝ այն անօրինական շրջափակման պատճառով, որը տեւել է 9 ամիս շարունակ` Ադրբեջանի բռնապետի կողմից։ Այս ամենը աբսուրդ է, որովհետեւ այս մարդիկ իրենց պապենական հողում են ապրել հազարավոր տարիներով»,-սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում, դիմելով իր հետեւորդներին, ասում է դերասանուհին։ Նա հավելում է, որ իրեն շոկի է ենթարկում, հատկապես, միջազգային հանրության լռությունը։
«Ես, պարզապես, չեմ կարող լուռ նստել ու թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Ես կոչ եմ անում իմ հետեւորդներին, իմ ընկերներին, որպեսզի մեկ րոպե տրամադրեմ եւ գործեն, դիմեն իրենց կոնգրեսմեններին եւ փորձեն օգնել Արցախի եւ Հայաստանի հայերին։ Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եք դուք խոսում ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, իսկ իրականությունն այն է, որ դա հանցագործություն էր մարդկային ցեղի հանդեպ, որը այն իրականացնողները մինչ օրս չեն ընդունել։ Իսկ երբ չեք ճանաչում այն, ինչ կատարվել է, այն կարող է կրկին տեղի ունենալ, ինչը մենք տեսնում ենք այս պահին՝ Արցախում։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի հանդեպ պետք է սանկցիաներ կիրառվեն։ Սիրտս կոտրվում է, երբ տեսնում եմ՝ ինչ է կատարվում իմ ազգի, իմ ընտանիքի, իմ ընկերների հետ։ Այս տեսանյութը օգնության կանչ է»,-հավելել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո