Բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր հետեւորդներին ներկայացրել է որոշակի փաստեր, որոնք ապացուցում են՝ Արցախը եղել է, կա ու կլինի հայկական հող։
View this post on Instagram
«Ադրբեջանցիները պնդում են, թե Արցախը Ադրբեջանի պատմական հողն է, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ են այնտեղ հազարավոր տարիներ առաջ կառուցվել քրիստոնեական տաճարներ՝ այն հողում, որտեղ հիմա նրանք սպանում են անմեղ հայերի։ Ինչո՞ւ են մուսուլման ադրբեջանցիները կառուցել քրիտոնեական տաճարներ»,-ինստագրամյան իր նոր հոլովակում այս հարցերն է բարձրաձայնել Օրկյանը։
«Կան փաստեր եւ կան հորինվածքներ։ Փաստ է, որ այնտեղ գտնվող քրիստոնեական տաճարների առկայությունը վկայությունն է այն բանի, որ Արցախը եղել է եւ միշտ կլինի հայերի պատմական հողը, որոնք 301 թ-ին են Քրիստոնեությունն ընդունել, որպես պետական կրոն։ Փաստ է, որ Ադրբեջանը մուսուլմանական պետություն է, եւ չի կառուցում քրիստոնեական տաճարներ։ Փաստ է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, հազարավոր դարերի պատմություն ունի։ Փաստ է, որ ադրբեջանցի զինվորները դեռ սպանում ու ոչնչացնում են անմեղ հայերի, մինչդեռ երկու կողմերի միջեւ հրադադար է հաստատվել»,-հավելել է շոումենը։
Օրկյանը նշել է՝ 2023 թ-ի Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ։ «Աշխարհի առաջնորդների լռությունը հանցագործություն է մարդկության դեմ։ Անմեղ հայերի արյունը ոչ միայն ադրբեջանցի զինվորների ձեռքերին է, այլեւ՝ բոլոր նրանց, ովքեր լուռ էին։ Ամենամեծ թշնամին մամուլն է, որը արհամարհում է հայերի սպանությունը եւ անտեսում Ադրբեջանի բոլոր հանցագործությունները»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է