Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մեծահամբավ թավջութակահար Կամիլ Թոման՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարելով անգլիացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 18-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Կամիլ Թոման նկատել է‚ որ Էլգարի այս ստեղծագործությունը թավջութակի համար գրված հիմնական գործերից է‚ որը խիստ հարազատ է իրեն։ Նա նշել է‚ որ փոքր տարիքից բազմաթիվ անգամներ ունկնդրել է Էլգարի կոնցերտը՝ հիանալով նրա գեղեցկությամբ ու պարգեւած հույզերով։
Երաժշտության միջոցով կարիքի մեջ գտնվող երեխաներին օգնելու նպատակով Կամիլ Թոման 2020 թվականին ձայնագրել է իր «Ձայներ՝ հանուն հույսի» ալբոմը՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Նա ընդգծել է‚ որ որպես ֆրանսիացի՝ իր համար շատ հուզիչ է լինել Հայաստանում։ Երկու երկրները մեծ բարեկամական հարաբերություններ ունեն։ Թավջութակահարուհու խոսքով՝ երաժշտությունը‚ որ հզոր ուժ ունի‚ կարող է բուժել հոգիները‚ մարդկանց հույս պարգեւել‚ մղել միմյանց օգնելու։ Կամիլ Թոման հավելել է‚ որ հայ-ֆրանսիական բարեկամության վառ խորհրդանիշներից մեկը Շառլ Ազնավուրն է‚ ում «Ավե Մարիան» նույնպես հնչեցվել է համերգի ընթացքում որպես աղոթք։
Կամիլ Թոման Երեւանում վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համար։ Թավջութակահարուհին նշել է‚ որ իր համար շատ հաճելի է հանդիպել հայ պատանի երաժիշտների հետ՝ լսել նրանց‚ հաղորդել իր գիտելիքները‚ ոգեշնչել‚ փոխանցել սեր ու էներգիա։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նա նկատել է‚ որ թեեւ ինքը հայերեն չի հասկանում‚ սակայն երաժիշտների հետ կարողանում է հեշտությամբ հաղորդակցվել երաժշտության լեզվով։
Համերգի ընթացքում հնչել են նաեւ Էդվարդ Էլգարի «Երազանքի երեխաներ» ստեղծագործությունը եւ «Էնիգմա» վարիացիաները։
Նշենք նաեւ‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով: Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ամիսների համերգներին հնարավորություն կընձեռվի ունկնդիրներին‚ բարեգործներին‚ նվագախմբի գործընկերներին իրենց նվիրատվությունների միջոցով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները եւ նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական եւ այլ ծառայությունների հասանելիությունը: Նվագախմբի համերգների տոմսերի արժեքը նվազագույնի են հասցվել, ինչի շնորհիվ հնարավորություն կտրվի ավելի ու ավելի շատ հանդիսատեսի գալ համերգների ու տեղում կատարել նվիրաբերություն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին