Նոյեմբերի 14. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ձգողականություն» է։ Սա բալետի անվանում է, որի հիմքում Լեւոն Շանթի «Հին Աստվածներ» դրաման է։ Բեմադրող դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, լիբրետոյի եւ գեղարվեստական գաղափարի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան, բեմադրող բալետմայստեր՝ Արա Ասատուրյան, բեմադրող նկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան։ Սկիզբը՝ 19:00-ին։
Նոյեմբերի 15. Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ստեղծագործության հիման վրա ներկայացումը՝ Մկրտիչ Արզումանյանի, Արծրուն Հարությունյանի, Տիգրան Գյուլումյանի, Աստղիկ Աբաջյանի, Կարին Ծատուրյանի, Արուս Գրիգորյանի մասնակցությամբ կարող եք դիտել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Սկիզբը՝ 18:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000-12.000 դրամ:
Նոյեմբերի 17. Նոր ֆորմատային ծրագիր՝ Հին Անի մյուզիք հոլլում․ ելույթ կունենան դերասան Սամվել Թոփալյանը եւ երգչուհի Իլոնա Սագիեւան՝ ներկայացնելով պոետիկ եւ երաժշտական հետաքրքիր երեկո։ Սկիզբը՝ 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 7000, 8000 եւ 9000 դրամ։
Նոյեմբերի 18. Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը հրավիրում է դիտելու «Կրկեսի Սոսը» հոբելյանական ներկայացումը՝ նվիրված Երեւանյան կրկեսի երկարամյա տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի ծննդյան 75 ամյակին: Ներկայացմանը կմասնակցեն կրկեսի, թատրոնի, էստրադայի հանրահայտ արտիստներ, ինչպես նաեւ՝ աճպարարներ, ակրոբատներ, ուրախ ծաղրածուներ եւ կրկեսային այլ ժանրի արտիստներ: Ներկայացումը վարում է Երեւանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանը, բեմադրիչը Հրաչ Պետրոսյանն է։ Սկիզբը՝ ժամը 14:00-ին:
Նոյեմբերի 19. «Երեւան» կայարանից մինչեւ «Արարատ» եւ հակառակ ուղղությամբ․ մանուկներին սպասվում է 2,5 ժամ տեւողությամբ կախարդական ճանապարհորդություն՝ սիրելի հերոսների ուղեկցությամբ։ Ուղեւորության ողջ ընթացքում նախատեսվում է հսկայական ժամանցային ծրագիր՝ զարմանալի եւ կախարդական մթնոլորտում։ «Волшебный экспресс»-ի մեկնարկը կիրակի օրը՝ 13:30-ին՝ «Սասունցի Դավիթ» կայարանից։ Մեկ հոգու համար նախատեսված տոմսն արժե 12.000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն