Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Գեղեցկուհի Ալսուն պատմել է, թե ինչպես է խնամում մաշկը

13:34, 27 դեկտեմբերի

Ռուսական ճանաչված երգչուհի Ալսուն պատմել է, թե ինչպես է խնամում մաշկը: Երկու դուստրերի մոր խոսքով, սլացիկ կազմվածքն ու անթերի մաշկը ծնողներից է ժառանգել: 30-ամյա աստղը նշել է, որ տարիքն առայժմ թույլ է տալիս բավարարվել տնային պայմաններում մաշկի խնամքով, այդ պատճառով գեղեցկության սրահներում լինում է ամիսը մեկ անգամ: Արտիստուհին նաեւ վստահ է, որ մաշկի խնամքի պարագայում կարեւորը կանոնավորությունն է:

«Ցանկացած աղջիկ կարող է 5 րոպե ժամանակ գտնել, որպեսզի առավոտյան եւ երեկոյան կրեմ քսի դեմքին: Իսկ ձեռքի կրեմն ընդհանրապես պայուսակիս մեջ է, եւ միշտ օգտագործում եմ այն: Լոգարանում 4 տարա ունեմ: Մեկը սքրաբ է, երկրորդը՝ կրեմ: Ես շատ չոր մաշկի համար միջոցներ եմ գնում: Երրորդ տարայում կապտուկների եւ աչքերի տակ առաջացող այտուցվածության դեմ միջոց է, իսկ չորրորդում՝ կոպերի համար կրեմ»,- «7 Дней»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Ալսուն:

 

Ալսուն ինքն է սքրաբ պատրաստում շաքարակալած մեղրով կամ աղի ու ձիթապտղի ձեթի խառնուրդով: Երգչուհին նաեւ ժողովրդական այլ միջոցներ է օգտագործում:

«Օրինակ՝ այսօր առավոտյան դուրս եկա բակ, բամբակե բարձիկները դրեցի ձյան մեջ, սառեցրեցի եւ վրան կպած ձյունը չմաքրելով՝ դրեցի աչքերիս տակ: Բավական է այս դիմակը մաշկին թողնել ընդամենը հինգ րոպե եւ ոչ մի այտուցվածություն: Նախկինում ես փորձել եմ ե՛ւ թարմ կարտոֆիլ, ե՛ւ թեյ, բայց ապարդյուն: Իսկ սառույցը կամ ձյունն օգնում են: Բայց այս միջոցից կարելի է օգտվել միայն գյուղում, որտեղ ձյունը մաքուր է»,- նշել է արտիստուհին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել