Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման արարողությունը։ Մասնակից 16 երկրների պատվիրակությունները քայլեցին կարմիր գորգով։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը արարողության համար ընտրել էր դասականի, մանկականի ու մոդեռնի միքսը։ Խմբի աղջիկները՝ Նանեն, Սյուզին, Կամիլան, Նենսին ու Աիդան կրում էին երկնագույն երանգի կոստյումներ՝ խոշոր արծաթագույն զարդանախշերով։
Աղջիկները պատասխանել են նաեւ հաղորդավարների հարցադրումներին՝ նշելով, որ անչափ ուրախ են, որ հնարավորություն են ստացել Հայաստանը ներկայացնելու մրցույթում։
Արարողությունից հետո պարզ է դարձել, որ մեր ներկայացուցիչները մրցույթում ելույթ են ունենալու 8-րդը։
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը մրցույթին կատարելու է «Do It My Way» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Հայաստանը ներկայացնող Yan Girls-ի օգտին կարող եք քվեարկել նաեւ Հայաստանից։ Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից՝ jesc.tv կայքում, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի եւ ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ):
NEWS.am STYLE-ն օրերս հասցրել էր հանդիպել աղջիկներին ու զրուցել նրանց առօրյայի ու տրամադրվածության մասին։ Հարցազրույցն՝ այստեղ։
Լուսանկարները՝ Armenia in Junior Eurovision ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ