«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»-ին ելույթ կունենա 8-րդը․ Yan Girls-ը՝ մրցույթի բացման արարողությանը (ֆոտո)

10:21, 21 նոյեմբերի

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման արարողությունը։ Մասնակից 16 երկրների պատվիրակությունները քայլեցին կարմիր գորգով։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը արարողության համար ընտրել էր դասականի, մանկականի ու մոդեռնի միքսը։ Խմբի աղջիկները՝ Նանեն, Սյուզին, Կամիլան, Նենսին ու Աիդան կրում էին երկնագույն երանգի կոստյումներ՝ խոշոր արծաթագույն զարդանախշերով։

403598997_680970790803988_4006165364674931769_n.jpg (343 KB)

Աղջիկները պատասխանել են նաեւ հաղորդավարների հարցադրումներին՝ նշելով, որ անչափ ուրախ են, որ հնարավորություն են ստացել Հայաստանը ներկայացնելու մրցույթում։ 

Արարողությունից հետո պարզ է դարձել, որ մեր ներկայացուցիչները մրցույթում ելույթ են ունենալու 8-րդը։ 

403603671_680970824137318_1145815320888463281_n.jpg (227 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը մրցույթին կատարելու է «Do It My Way» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: 

403604598_680970740803993_4263528247242527916_n.jpg (215 KB)

403682631_680970797470654_4939042094404181257_n.jpg (229 KB)

Հայաստանը ներկայացնող Yan Girls-ի օգտին կարող եք քվեարկել նաեւ Հայաստանից։ Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից՝ jesc.tv կայքում, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի եւ  ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ): 

403605821_680970760803991_7680813854679196359_n.jpg (223 KB)

NEWS.am STYLE-ն օրերս հասցրել էր հանդիպել աղջիկներին ու զրուցել նրանց առօրյայի ու տրամադրվածության մասին։ Հարցազրույցն՝ այստեղ։ 

403627330_680970817470652_7507337515350020797_n.jpg (212 KB)

402653813_681019604132440_4250923465791556692_n.jpg (159 KB)

Լուսանկարները՝ Armenia in Junior Eurovision ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել