TikTok-ի միտումները զվարճալի են, բայց դրանք շատ ավելի հետաքրքիր եւ ուշագրավ են դառնում, երբ գալիս են պատմությունից: Այդպիսի օրինակ է բրնձի ջրի օգտագործումը՝ մազերի առողջությունը բարելավելու համար:
Հեյանի ժամանակաշրջանում ճապոնական պալատական տիկնայք (794-ից 1185 թվականների միջեւ) ամեն օր սանրում էին իրենց մազերը Յու-Սու-Ռուով, կամ բրնձի լվացումից ստացված ջրով, որպեսզի դրանք հեշտ երկարեին: Իրականում, մազերը բրնձի ջրով լվանալը հայտնի հնարք է, որը դարեր շարունակ օգտագործվել է Հնդկաստանում, Չինաստանում, Կորեայում եւ Ճապոնիայում:
Բայց արդյո՞ք վաղուց սիրված գեղեցկության միտումը իսկապես արդյունավետ է: Ֆերմենտացված բրնձի ջուրը կարող է առողջ մազեր ունենալու մատչելի լուծում լինել:
Ի՞նչ է բրնձի ջուրը․
Բրնձի ջուրը օսլայով ողողված ջուրն է, որը ստացվում է բրինձը լվանալուց:
Պարզապես սառը ջուր լցրեք բրնձի վրա, լվացեք, երկու անգամ քամեք, այնուհետեւ նորից ջուր լցրեք եւ թողեք, որ բրնձի ջուրը նստի՝ այն ձեռքերով խառնելով։ Դուք կարող եք թույլ տալ, որ ջուրը մի քիչ հանգստանա: Ըստ մաշկաբան Միշել Հենրիի, խմորմանը ժամանակ տալը բարձրացնում է հակաօքսիդանտների մակարդակը բրնձի ջրում, այնպես որ կարող եք այն թողնել սենյակային ջերմաստիճանում մեկ կամ երկու օր, ապա սառեցնել:
Բրնձի ջրի առավելությունները մազերի համար․
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մազերը բրնձի ջրով լվանալը կարող է օգնել պահպանել փայլը եւ բարելավել դրանց առողջությունը»,- ասում է Նյու Յորքում բնակվող տրիկոլոգ Փենի Ջեյմսը: «Ֆերմենտացված հեղուկը կհարթեցնի կուտիկուլը եւ կփափկեցնի մազերը»: Ակտիվ բաղադրիչները, ինչպիսիք են վիտամին B-ն, վիտամին E-ն, խմորիչը եւ ինոզիտոլը, որոնց օգտակարությունը, ինչպես նշվեց, կարող է ուժեղանալ խմորման միջոցով, կարող են ծառայել մազերի եւ գլխամաշկի խոնավացման համար:
Բացի այդ, ասում են, որ բրնձի ջուրը նաեւ լավ է մաշկի համար: Այն նպաստում է վնասված մաշկի ապաքինմանը:
Ինչպես օգտագործել բրնձի ջուրը մազերին․
Ջեյմսը խորհուրդ է տալիս օգտագործել բրնձի ջուրը որպես գլխի եւ մազերի դիմակ՝ լվանալուց առաջ կամ հետո։ Քսեք բրնձի ջուրը ձեր գլխամաշկին եւ մազերին, թողեք 20 րոպե, ապա մանրակրկիտ լվացեք շամպունով եւ բալզամով:
«Մի մոռացեք փափկեցնող միջոցները: Բրնձի ջուրը օսլա է եւ չորացնում է ձեր մազերը» -խորհուրդ է տալիս Ջեյմսը։ Մազերը վնասելուց խուսափելու համար լվանալուց հետո կիրառեք ձեր նախընտրած յուղը կամ շիճուկը, բայց եթե ձեր մազերը չոր են, ավելի լավ է հրաժարվել բրնձի ջրից:
Բրնձի ջրով լվանալու հնարավոր ռիսկերը․
Չնայած բրնձի ջուրը համարվում է անվտանգ բոլոր տեսակի մազերի համար, դրա օգտագործման հաճախականությունն ու տեւողությունը պետք է ճշգրտվեն՝ կախված թույլ եւ վնասված մազերից:
«Բարակ, վնասված, գանգուր կամ ուղիղ մազերի դեպքում ես խորհուրդ կտայի օգտագործել այս միջոցը շաբաթական միայն մեկ անգամ՝ բաղադրությունում առկա սպիտակուցներով, օսլայով եւ պոլիսախարիդներով պայմանավորված»,-ասում է Ջեյմսը: Նա նաեւ առաջարկում է խուսափել գլխամաշկի վրա ջուր լցնելուց, եթե նախատեսում եք բրնձի ջրով ողողումը ներառել ձեր ամենօրյա ռեժիմում:
«Բրնձի ջուրը կարող է առաջացնել գլխամաշկի գրգռում, քանի որ գլխի մաշկի միկրոբիոմը հագեցած է չափազանց շատ օսլայով եւ սպիտակուցով»,-բացատրում է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ