Վալերի Մելաձեն նոր երգ է ներկայացրել՝ «Ազատ թռիչք» անվանումով

16:14   27 մարտի, 2014

Ռուսական հայտնի երգիչ Վալերի Մելաձեն ամուսնալուծությունից հետո առաջին երգն է ձայնագրել՝ «Свободный полет» («Ազատ թռիչք») անվանումով:

Նախկին կնոջից պաշտոնապես բաժանվելուց հետո սա արտիստի առաջին ստեղծագործությունն է:

Ավելի վաղ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Ալբինա Ջանաբաեւան խոստովանել էր, որ Վալերի Մելաձեից երկրորդ երեխան է սպասում: Հինգ ամիս Ալբինային հաջողվում էր թաքցնել հղիությունը, սակայն Մելաձեի անկեղծ հարցազրույցից հետո երգչուհին որոշել է պատմել այդ մասին:

«Ես իսկապես հղի եմ: Անսահման երջանիկ եմ, որ երկրորդ որդին եմ ունենալու»,- Ջանաբաեւայի խոսքերն է մեջբերում «Музыка» կայքը:



© NEWS.am STYLE