Ռուսական ճանաչված երգիչ Վալերի Մելաձեն առաջին անգամ մեկնաբանել է կնոջից՝ Իրինայից բաժանվելու եւ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Ալբինա Ջանաբաեւայի հետ հարաբերությունների մասին: 34-ամյա Ալբինան, ի դեպ, հղի է:
«Ի՞նչ վատ բան կա նրանում, որ կինը հղի է: Ես նորմալ մարդ եմ, նա՝ նույնպես: Եվս մեկ նորմալ մարդ կծնվի: Ինչի՞ց կարելի է սենսացիա սարքել»,- «7 Дней»-ին տված հարցազրույցում ասել է արտիստը:
Նա նաեւ ընդգծել է, որ Ալբինային համարում է այնպիսի կին, ով առանց մտածելու կպաշտպանի իր անձնական կյանքն ու իր երեխաներին:
Կնոջից բաժանվելու մասին նույնպես Մելաձեն մանրամասներ է պատմել: Նա հստակեցրել է, որ այդ դյուրին չէր ե՛ւ իր, ե՛ւ իր առաջին ընտանիքի, ե՛ւ Ջանաբաեւայի համար: Վալերիի եւ նրա օրինական կնոջ միջեւ տարաձայնությունները շատ խորն էին, բայց Մելաձեն մինչեւ հիմա շնորհակալ է կնոջից համբերության եւ այն բանի համար, որ փորձում էր երեխաներին ցույց չտալ իրենց կոնֆլիկտը:
«Իրինան նախկինի պես հարազատ մարդ է ինձ համար»,- ասել է երգիչը՝ հավելելով, որ, օրինակ, իր ծնողները, միանման են սիրում ե՛ւ իր առաջին կնոջը, ե՛ւ Ալբինային:
Իսկ ահա երկու հարաբերություններից ծնված երեխաները գրեթե չեն շփվում: Բայց Մելաձեն վստահ է, որ դուստերի՝ Ինգայի, Սոֆիայի եւ Արինայի ու որդու՝ Կոստյայի միջեւ ընկերության հաստատումը ժամանակի հարց է:
«Կարծում եմ՝ ամեն ինչ կհարթվի: Կոստյան լավ տղա է, դուստրերս նույնպես լավն են, նրանք միայն ավելի կհարստանան, երբ իրենց մտերիմ զգան»,- ասում է Վալերին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը