Ի պատիվ հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակի՝ ավելի քան 40 հայ մոդելավորողներ կներկայացնեն եզակի գործեր՝ ոգեշնչված նրա հավերժական արվեստով։
Մայիսի 18-ից 31-ը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում տեղի կունենա «Փարաջանովը եւ նորաձեւությունը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը։
NEWS.am STYLE-ը ներկա է եղել ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունեցել մայիսի 17-ին։

Սերգեյ Փարաջանովի աշխատանքները հայտնի են իրենց յուրահատուկ վիզուալ ոճով։ Փարաջանովն իր ստեղծագործական տաղանդը դրսեւորել է ոչ միայն կինոյում. նա հեշտությամբ կոստյումներ էր ստեղծում իր եւ ընկերների համար, ստեղծում էր զարմանալի կոլաժներ, գլխարկներ եւ շատ ավելին։ Նրա ֆիլմերի կոստյումների էսքիզներն ու պատմվածքները պահպանվել են մինչ օրս, որոնք էլ դարձել են ցուցահանդեսում ներկայացված հավաքածուի ոգեշնչումը:
Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունների թվում կարելի է տեսնել ինչպես լակոնիկ, այնպես էլ իսկապես շատ հետաքրքիր ու հիշարժան պատկերներ։ Դրանցից մի քանիսը բավականին պարզ են՝ ավելի պարզ ու հասկանալի ընկալում առաջարկելով։ Այլ հանդերձանքները ստիպում են ձեզ երկար նայել՝ աստիճանաբար բացահայտելով խնամքով մշակված դետալներն ու նրբերանգները:

Նորաձեւության դիզայներների մեծ մասը կենտրոնացել էր Փարաջանովի կերպարների ճշգրիտ վերարտադրման վրա՝ կարծես «վերակենդանացնելով» նրա էսքիզները, իսկ մյուսները նախընտրում էին փոխաբերական իմաստներ ցուցադրել մանեկենների վրա։

Այս առումով, թերեւս, ամենահետաքրքիրներից մեկը «Just Black»-ի կերպարն է, որը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի՝ «Ի հիշատակ Բաքվի 26 կոմիսարների» կոլաժից եւ միավորում է հայկական երկու խորհրդանիշներ՝ պտղաբերության աստվածուհի Անահիտին, եւ Գարեգին Նժդեհին՝ աննկուն ոգով զորավարին։ Ծաղկային տարրերը խորհրդանշում են Անահիտ աստվածուհու կենսատու էությունը, իսկ պարկուճներն ու փամփուշտներն անձնավորում են Գարեգին Նժդեհի մարտական ոգին` ներկայացնելով դիմադրություն, վճռականություն եւ հաստատակամություն՝ դժվարություններին դիմակայելու համար: Կոլաժի շատ հետաքրքիր ու ոճային վիզուալիզացիան մարմնավորում է Փարաջանովի՝ անհամատեղելի թվացող իրերի վառ եւ ներդաշնակ միաձուլման ցանկությունը:

Շատ հիշարժան էր «Լռության արձագանքը» ավանգարդ կերպարը, որում կենտրոնական տեղ է զբաղեցնում ասեղնագործությունը, որով ասվում է՝ «Լռությունը սուտ է»։ Երբ նայում ես նրան, ասես քո առջեւ տեսնում ես ասպետի կամ հրեշտակի, ով ամենատես աչքով թափանցում է քո սրտի խորքերը՝ համարձակ եւ, միեւնույն ժամանակ, ազնվաբար՝ Փարաջանովի ոգով։
Ի՞նչ կասեք այնպիսի հանդերձանքի մասին, որը ոգեշնչված է ոչ թե այն ամենով, ինչ կարելի է տեսնել, այլ այն ամենով, ինչ պետք է լսել: Այո, սա Փարաջանովի շատ գեղեցիկ եւ գեղագիտական ներկայացումն է, որի ամեն մի մանրուք մեզ հղում է անում ոչ միայն անձամբ Փարաջանովի կենսագրությանը, այլեւ ողջ հայ ժողովրդի պատմությանը՝ վեհ ու ողբերգական:

Անշուշտ, կային նաեւ ժանյակներ, մետաղական կախազարդեր, ինչպես աեւ՝ ոսկեզօծ նռնաքար. «հայկական» նորաձեւության համատեքստում այս բաղադրիչները, անշուշտ, այն հիմքերն են, որոնք ինքը՝ նկարիչը, չի անտեսել, բայց Փարաջանովը, մեծ մասամբ, որոնել է բյուջետային այլընտրանքներ եւ փորձել գերազանցել օբյեկտի էությունը: Նման օրինակ է պատառաքաղից եւ մետաղալարից պատրաստված թագը, որը զարդարում էր մանեկենին. սա է Փարաջանովի մոտեցումը:
Այլ կերպ ասած, որոշ մոդելավորողներ նախընտրել են նկարի ավելի անմիջական մարմնավորումը պատկերի մեջ, իսկ մյուսները կենտրոնացել են Փարաջանովի ստեղծագործություններին բնորոշ մտքի փոխանցման վրա՝ փորձելով ոչ միայն վերստեղծել նկարի արտաքին տեսքը, այլեւ բացահայտել դրա խորությունը, իմաստն ու զգացմունքային էությունը՝ վերակենդանացնելով մաեստրոյի սառած ու անմահացած ստեղծագործությունները։







Լիանա Աղաջանյան
Լուսանկարը՝ Նաստյա Շեւչենկոյի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»