Աշխարհահռչակ պարֆյումեր, Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիր Ֆրենսիս Քուրքջյանը Երևանում օրերս մասնակցեց EliseCare-ի կազմակերպած բարեգործական գալա-ընթրիքին, որը կրում էր Light & Hope խորագիրը և ուղղված էր հայ երեխաներին: Հայազգի պարֆյումերը միջոցառման դեսպանն էր:
Քուրքջյանը պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին՝ խոսելով բարեգործական նախաձեռնության կարևորության, իր տեսած փորձառության և այն մասին, թե ինչ փոփոխություններ է կրել Երևանը՝ տասը տարի առաջ իր այցից հետո, և ինչպես է բուրում:
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում, այս գալա ընթրիքին՝ աջակցելու EliseCare-ին և ամբողջ նախագծին, որպեսզի հավաքենք անհրաժեշտ գումարը Երևանից դուրս՝ փոքր քաղաքներում, առողջության խնամքի միջոցներ մատակարարելու համար, քանի որ Երևանում կան անհրաժեշտ միջոցներ, բայց երբ դուրս ես գալիս Երևանից՝ մոտ մեկ ժամ հեռավորության վրա, հասկանում ես, որ անհրաժեշտ է բուժօգնության միջոցներ տրամադրել երեխաներին, երիտասարդներին, մեծահասակներին: Շատ կարևոր է աջակցել EliseCare-ին, և ես ուրախ եմ, որ այսօր պատվավոր հյուր եմ»,-նշեց Քուրքջյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայազգի օծանելիքագործը հայրենիքում վերջին անգամ եղել էր 10 տարի առաջ․ նա ուրախությամբ է նշում, որ Երևանը դրական փոփոխություններ է կրել․ այս անգամ Քուրքջյանն ավելի շատ այցելել է մայրաքաղաքից դուրս գտնվող բնակավայրեր, եղել է նաև Գյումրիում, տեսել երեխներին ու բժիշկների՝ անձամբ պարզելու, թե ինչի կարիք կա փոքր քաղաքներում ու գյուղերում։
«Ի՞նչ եմ ես տեսել...»,-հարցիս պատասխանելով կրկնում է նա,-«Տեսել եմ ցանկություն օգնելու, տեսել եմ էներգիա, տեսել եմ մարդկանց, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկանում են փոփոխություն կատարել ու Հայաստանը դարձնել էլ ավելի գեղեցիկ երկիր: Ես շատ տպավորված եմ, թե որքան է փոխվել Երևանը: Նախորդ անգամ, երբ եկել էի, 10 տարի առաջ էր, և այս տարիների ընթացքում շատ փոփոխություններ են եղել, ինչը շատ ոգեշնչող է: Ես, իհարկե, կվերադառնամ»։
Հանրահայտ օծանելիքագործը Երևանից հետո մեկնել է Փարիզ, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ, բայց վերադառնալու է Ֆրանսիայի պատվիրակության հետ՝ նախագահ Մակրոնի հայաստանյան այցի շրջանակում։
«Այստեղ կմնամ ևս 2 օր, դա շատ կարճ այց կլինի, բայց ես դեռ կվերադառնամ»,-խոստանում է նա։
Հարցին, թե ինչ բույր ունի Երևանը բույրերի մասնագետի համար, նա պատասխանեց․ «…Օհ, շատ բարդ հարց է: Այս պահին, զարմանալիորեն, Երևանում հաճախ եմ զգում յասամանի բույրը, յասամանի ծառերը ծաղկում են, և որտեղով էլ , որ զբոսնում ես, զգում ես յասամանի բույրը»։
Լրագրող՝ Սյունե Առաքելյան
Նկարեց՝ Լիանա Աղաջանյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ