Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մայիսին երեք օր կանցկացվեն Հայ մշակույթի օրեր։ Մայիսի 24-26-ը Պրահայի տարբեր հատվածներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Հայ ավանդական հագուստ, հայ ժամանակակից նկարիչների կտավներ, հայ ժողովրդական երգի համերգ․ մշակութային օրերի ծրագիրն այսքանով չի սահմանափակվում։
«Հայկական տարազ և գեղանկարներ»խորագրով ցուցադրության ընթացքում մայիսի 25-26-ը Dům národnostních menšin(Ազգային փոքրամասնությունների տուն) հանրությանը կներկայացվեն Տերյան մշակութային կենտրոնի նմուշները։ Բացի այդ, ArtInsigt հարթակի հետ համագործակցությամբ կներկայացվեն հայ նկարիչներ Հրաչյա Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Պետրոսյանի, Գևորգ Սարգսյանի (Ճալա/ Djala), Վահագն Համալբաշյանի, Լևոն Ֆլջյանի, Գագիկ Չթչյանի, ինչպես նաև Մոկո Խաչատրյանի և Հրանտ Հարությունյանի նկարները։
Օրերի շրջանակում մայիսի 26-ին Պրահայի Հայ առաքելական եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Կանցկացվեն նաև դասախոսություններ հայ մշակույթի տարբեր տարրերի թեմաներով։ Մայիսի 25-ին Ֆրանսիական ինստիտուտի տարածքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։

Տոնական միջոցառումները նախաձեռնել է հայ-չեխական ČARM կազմակերպությունը, որն ակտիվ գործունեություն է իրականացնում հայ մշակույթը Չեխիայում տարածելու և առաջխաղացնելու ուղղությամբ։
«Մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք փորձում ենք մշակույթի միջոցով սևեռել Եվրոպայի ուշադրությունը մեր երկրի վրա։ Այդ փաստը հաշվի առնելով՝ մենք որոշեցինք հանդես գալ հայ մշակույթը չեխ հանդիսատեսին ներկայացնելու նախաձեռնությամբ։ Արդեն իսկ հասցրել ենք իրականացնել մի շարք ծրագրեր։ Այժմ հերթը ավելի մասշտաբային՝ մշակույթի օրեր անցկացնելն է։ Այս օրերի ընթացքում մենք կներկայացնենք հայ մշակույթի ներկապնակի մի փոքր հատված միայն, որն անտարբեր չի թողնի արտերկրի հանդիսատեսին»,-նշում է հայ-չեխական ČARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի