«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը։ Այն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում էր «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից էին Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։

«Մեծ ուրախությամբ և վստահությամբ կարող ենք արձանագրել, որ յոթերորդ փառատոնը հաջողությամբ կայացավ։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։ Ուստի տարբեր տարիներին այն իր ծրագրում ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Հետամուտ լինելով մեր առաքելությանը՝ այս անգամ ևս հանրությանը ներկայացանք տարատեսակ հետաքրքիր համերգային ծրագրերով»,-նշում են միջոցառման կազմակերպիչ «Քառորդ տոն» ՀԿ-ից։

Փառատոնի շրջանակներում այս տարի կազմակերպվեց վեց համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում և The Office-ում։
Փառատոնի բացման համերգին Ասոնանս անսամբլը ներկայացրեց Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը կատարեց Միքայել Մելիք-Վարդանյանի, Լևոն Պողոսյանի, Վահրամ Բաբայանի, Նարինե Մխիթարյանի, Ռալֆ Քյոշքերյանի, Արամ Սաթյանի, Գոռ Իսպիրյանի, Վաչե Շարաֆյանի գործերը։
Իսկ Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan) Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը կատարեց Միքայել Մելիք-Վարդանյանի, Ռալֆ Քեոշքերյանի, Գոռ Իսպիրյանի, Լևոն Պողոսյանի և Նարինե Մխիթարյանի գործերը։

Փառատոնի շրջանակում դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ներկայացրեց հեղինակային, ինչպես նաև Ալան Հովհաննեսի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Վարդան Աճեմյանի, Արթուր Ավանեսովի, Ռուբեն Անտոնյանի, Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները։
«Երևան» լարային քառյակն էլ ներկայացրեց Սուրեն Զաքարյանի, Աննա Հակոբջյանյանի, Արփինե Կալինինայի, Միխայիլ Կոկժաևի գործերը։
Փառատոնի եզրափակիչ համերգին միավորվեց էլեկտրոնային և դասական երաժշտությունը՝ Անդրիուս Հարությունյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Սերգեյ Ումրոյանի և Անդրիուս Հարությունյանի ստեղծագործությունները:
Վարպետության դասով հանդես եկավ երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանը։
Լուսանկարները՝ Մանե Հովհաննիսյանի և Անտոն Սենկոյի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են