Հայաստանում Հելոուինը տարեցտարի ավելի նկատելի ներկայություն է ձեռք բերում։ Հոկտեմբերի 31-ին բազմաթիվ երիտասարդներ մասնակցում են թեմատիկ միջոցառումների, ընտրում ինքնատիպ կերպարներ, զարդարում միջավայրը և պարզապես առիթ ստեղծում առօրյայից դուրս գալու համար։ Սակայն այս ամենին զուգահեռ կրկին ակտիվանում են քննարկումները, քննադատություններն ու երբեմն նաև անհանդուրժողական վերաբերմունքը։
Մեր հասարակության մեջ, կարծես, դեռ դժվարությամբ ենք ընդունում այն հանգամանքը, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր նախասիրություններ, հետաքրքրություններ և տոնելու իրենց ձևերը։ Մեկը Հելոուինը համարում է օտար մշակույթի դրսևորում, մյուսը՝ զվարճանքի և ստեղծագործական ինքնարտահայտման հնարավորություն։ Երկուսն էլ ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք։
Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ուրիշի ուրախությունը հաճախ դառնում քննադատության առարկա։
Մարդիկ կան, որ մեր հետևից խոսում են, մարդիկ կան, որ չեն ընդունում մեր ընտրությունները, մարդիկ էլ կան, որոնք անկեղծորեն ուրախանում են ուրիշների ուրախությամբ։ Եվ գուցե հենց այս տարբերության մեջ է մեր հասարակության կարևոր խնդիրներից մեկը։
Հելոուինը պարտադիր չէ սիրել, ընդունել կամ նշել։ Ոչ ոք չի պարտադրում այն դարձնել սեփական մշակույթի մաս։ Բայց նույնքան կարևոր է հասկանալ, որ ուրիշի մասնակցությունը տոնին չի նշանակում սեփական ազգային արժեքներից հրաժարում։
Հայկական ինքնությունը պահպանվում է ոչ թե ուրիշների ընտրությունները քննադատելով, այլ սեփական լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու արժեքները ճանաչելով և փոխանցելով։
Ի վերջո, հասուն հասարակության չափանիշը միայն այն չէ, թե ինչ տոներ է ընդունում կամ մերժում, այլ նաև այն, թե որքանով է կարողանում հարգել այլոց ընտրության ազատությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 նոյեմբերի
Կանայք հրաժարվո՞ւմ են «ալֆա արուներից»22:33, 20 նոյեմբերի
Ferrari-ն ավտոմեքենաների հանդեպ կիրքը վերածել է շքեղության․ այժմ երկրպագուները 9 հազար դոլար արժողությամբ պայուսակներ են գնում21:32, 20 նոյեմբերի
Սիլիկոնյան հովտի նոր միլիարդատերերը չգիտեն՝ ինչի վրա ծախսել իրենց գումարները20:45, 20 նոյեմբերի
«Ես վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան». Enigma-ի ոսկե ձայն Էնդրյու Դոնալդսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում20:21, 20 նոյեմբերի
Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումերը բացահայտել է, թե ինչպես է արաբական մշակույթը փոխում համաշխարհային օծանելիքի արդյունաբերությունը19:35, 20 նոյեմբերի
Նույնիսկ միլիարդատերերն են սխալվում․ Patek Philippe-ի ղեկավարը բաց է թողել մի ժամացույց գնելու հնարավորությունը, որի արժեքը գրեթե հազարապատկվել է16:20, 20 նոյեմբերի
GTA 6 խաղացողները վրդովված են մարմնավաճառների անհետացումից և գլխավոր հերոսի իր ընկերուհու հանդեպ հավատարմությունից15:40, 20 նոյեմբերի
Հարսանիքը վերածվել է վեճի՝ ուրիշի ամուսինների համար15:21, 20 նոյեմբերի
Քրիս Ջեններն անցել է ինտիմ գոտիների երիտասարդացման գործին. 71-ամյա աստղը պատմել է անսովոր միջամտության մասին14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ14:36, 20 նոյեմբերի
Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում. փոքրիկ Ռոքին դարձել է Dior-ի գովազդային արշավի դեմքը14:15, 20 նոյեմբերի
Մայլի Սայրուսը պատրաստվում է Մաքս Մորանդոի հետ իր հարսանիքին. երգչուհին կամուսնանա այս շաբաթավերջին