Նիկոլա Քոգլանը խոստովանել է, որ չգիտեր, որ «Բրիջերթոն» սերիալն այսքան սիրված կդառնար առաջին եթերաշրջանից հետո, գրում է Daily Mail-ը։
37-ամյա դերասանուհին հիթային նախագծում մարմնավորում է Պենելոպա Ֆեթերինգթոնին, որը երրորդ եթերաշրջանի առանցքային կերպարն է՝ Քոլին Բրիջերթոնի (Լյուկ Նյուտոն) հետ սիրավեպի ֆոնին:
Բայց Նիկոլան խոստովանել է, որ չգիտեր, որ Պենելոպան, իր հերթին, կհայտնվի ուշադրության կենտրոնում, քանի որ վստահ չէր, որ Netflix-ի հիթը կթարմացվեր առաջին եթերաշրջանից հետո:
Դերասանուհին լուսանկարվել է Marie Claire Australia ամսագրի համար, որի հետ հարցազրույցում նշել է. «Հիշում եմ, որ կարդում էի գրքերը եւ մտածում՝ պատմությունն այնքան երկար է։ Երբ մենք իմացանք, որ այն շարունակվելու է, դա միանշանակ վախեցնող էր»:
Չնայած իր անորոշությանը, «Բրիջերթոնը» 2020 թվականի դեբյուտից ի վեր դարձավ Netflix-ի ամենահայտնի շոուներից մեկը, եւ դրա երկրորդ եթերաշրջանը գերազանցեց մեկ շաբաթվա դիտումների ռեկորդները:
Նիկոլան նշել է, որ «Բրիջերթոնի» երրորդ եթերաշրջանը, նույնիսկ, ավելի հագեցած կլինի, քան նախորդ երկուսը, եւ ակնարկել է, որ երկրպագուները կարող են սպասել «շատ մերկ» սեքսուալ տեսարանների:
Derry Girls-ի աստղն ասել է, որ սեքսի տեսարանները նկարահանելը սեզոնի իր ամենասիրելի հատվածն էր, եւ հավելել, որ ինքը կդժվարանար Քոլինին մարմնավորող Լյուկից բացի որեւէ այլ դերասանի հետ դրանցում նկարահանվել։
«Ես եւ Լյուկն, իսկապես, լավ գործընկերներ ենք, եւ մենք մեծ վստահություն ունեինք միմյանց նկատմամբ։ Ես կդժվարանայի դա անել ուրիշի հետ, քանի որ մենք խոսում էինք այդ մասին, գրում միմյանց այդ տեսարանների վերաբերյալ»,-նշել է նա Marie Claire Australia-ի հետ զրույցում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի
Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ