Լեոնարդո Դի Կապրիոյին սիրուհու հետ նկատել են Բորա Բորայի լողափին

13:13   15 ապրիլի, 2014

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանգստանալու է մեկնել Պոլոնեզյան կղզիներ, մասնավորապես՝ Բորա Բորա: Հոլիվուդի սեքս-խորհրդանիշը միայնակ չէ. Լեոն ընկերուհիներին ձեռնոցի նման փոխում է:

Այս անգամ 39-ամյա դերասանը՝ Չելյաբինսկի թատրոնի պատվավոր արտիստը, ում թուջե արձանիկ էին նվիրել, այս անգամ պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել 21-ամյա մոդել Թոնի Գարնի հետ:

Անցյալ տարի զույգին սիրավեպ էին վերագրում, հետո՝ բաժանություն, իսկ հետո գրեթե ամեն շաբաթ Լեոյին տեսնում էին այլ աղջիկների հետ, բայց, հավանաբար, արտիստը որոշել է կրկին զբաղվել երիտասարդ մոդելով: Վերջինը, ի դեպ, դերասանին ողողել է կրքոտ համբույրով եւ կիսամերկ գնացել արեւային լոգանք ընդունելու:

Աղբյուրը՝ Daily Mail 

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE