Լեոնարդո Դի Կապրիոն, ամենայն հավանականությամբ, չի կարող խուսափել եւ ստանալու է իր «Օսկար»-ի, իհարկե՝ թուջե: Ըստ «Комсомольская правда»-ի, Չելյաբինսկի կամերային թատրոնի կոլեկտիվը նախօրեին՝ Թատրոնի համաշխարհային օրվա առիթով, արձանիկն ուղարկել է հոլիվուդյան դերասանին:
Ինչպես տեղեկացրել է Չելյաբինսկի կամերային թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Սիչեւը, թուջե արձանիկն ինքնատիպ է: Այն 1.5 կգ է կշռում (երկու անգամ ավելի քիչ, քան ամերիկյան բնօրինակը) եւ պատրաստված է «իսկական ուրալյան թուջից»:
«Մեր մրցանակը կոչվում է «ՕսկԱր», շեշտը՝ երկրորդ վանկի վրա: «ՕսկԱր»-ն աթլետիկ կազմվածքով եւ ավելի մկանուտ է, քան իր ամերիկյան նմանակը»,- ասել է Սիչեւը:

Սիչեւի խոսքով, մրցանակն ամենամյա է լինելու, իսկ հաջորդ տարի թատրոնի կոլեկտիվը փորձելու է այն կնոջ հանձնել: «Մեր խնդիրը ժողովրդական սերն ու ճանաչումն արտահայտելն է»,- բացատրել է նա:
Նշենք նաեւ, որ Լեոնարդո Դի Կապրիոն Չելյաբինսկի թատրոնի պատվավոր դերասան է: Քանի որ դերասաննն այնքան էլ լավ չի խոսում ռուսերեն, այդ պատճառով նրա համար «լուռ դերեր» են ընտրել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը