Թուջե «Օսկար»-ն ուղարկել են Լեոնարդո Դի Կապրիոյին

13:33   28 մարտի, 2014

Լեոնարդո Դի Կապրիոն, ամենայն հավանականությամբ, չի կարող խուսափել եւ ստանալու է իր «Օսկար»-ի, իհարկե՝ թուջե: Ըստ «Комсомольская правда»-ի, Չելյաբինսկի կամերային թատրոնի կոլեկտիվը նախօրեին՝ Թատրոնի համաշխարհային օրվա առիթով, արձանիկն ուղարկել է հոլիվուդյան դերասանին:

Ինչպես տեղեկացրել է Չելյաբինսկի կամերային թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Սիչեւը, թուջե արձանիկն ինքնատիպ է: Այն 1.5 կգ է կշռում (երկու անգամ ավելի քիչ, քան ամերիկյան բնօրինակը) եւ պատրաստված է «իսկական ուրալյան թուջից»:

«Մեր մրցանակը կոչվում է «ՕսկԱր», շեշտը՝ երկրորդ վանկի վրա: «ՕսկԱր»-ն աթլետիկ կազմվածքով եւ ավելի մկանուտ է, քան իր ամերիկյան նմանակը»,- ասել է Սիչեւը:

Սիչեւի խոսքով, մրցանակն ամենամյա է լինելու, իսկ հաջորդ տարի թատրոնի կոլեկտիվը փորձելու է այն կնոջ հանձնել: «Մեր խնդիրը ժողովրդական սերն ու ճանաչումն արտահայտելն է»,- բացատրել է նա:

Նշենք նաեւ, որ Լեոնարդո Դի Կապրիոն Չելյաբինսկի թատրոնի պատվավոր դերասան է: Քանի որ դերասաննն այնքան էլ լավ չի խոսում ռուսերեն, այդ պատճառով նրա համար «լուռ դերեր» են ընտրել:



© NEWS.am STYLE