Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հոլիվուդյան ճանաչված դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դարձել է Չելյաբինսկի պետական կամերային թատրոնի պատվավոր դերասան: Երբ Հոլիվուդի աստղը հերթական անգամ «Օսկար»-ի չարժանացավ, Չելյաբինսկի բնակիչները որոշեցին սատարել արտիստին: Թատրոնը Լեոյին «Օսկար» կինոմրցանակի տեսքով թուջե արձանիկ է ուղարկելու: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում կատարելով թատրոնի՝ հասարակայնության հետ կապերի հարցերով փոխտնօրեն Յուրի Սիչեւին:
Մարտի սկզբին Չելյաբինսկի թատրոնը Լեոնարդո Դի Կապրիոյի գործակալների միջոցով թատրոնի պատվավոր դերասան դառնալու առաջարկ էր ուղարկել արտիստին:

«Դերասանի գործակալները դեռեւս չեն պատասխանել Դի Կապրիոյին ուղարկված «Թատրոնի պատվավոր դերասան»-ի կոչումն ընդունելու խնդրանքին: Բայց 2014թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ընդհանուր ընկերների միջոցով դերասանին կփոխանցենք ամերիկյան «Օսկար» արձանիկի թուջե տարբերակը: Ընկերները կօգնեն մեզ արձանիկը հասցնել հասցեատիրոջը»,- տեղեկացրել են թատրոնում:
Սիչեւի խոսքով, արձանիկը պատրաստել են Չելյաբինսկի մարզի Կասլի քաղաքի վարպետները: Արձանիկի բարձրությունը 24 սմ է, քաշը՝ 1.4 կգ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը