«Բամբիռի» նոր տեսահոլովակը՝ նկարահանված ֆրանսիացի ռեժիսորի կողմից

16:47   22 ապրիլի, 2014

«Բամբիռ» ֆոլկ-ռոք խումբը նոր տեսահոլովակ է թողարկել, որը կոչվում է «Խիո»։ Տեսահոլովակը նկարահանել է հանրահայտ ֆրանսիացի ռեժիսոր Վինսենթ Մունը։

Վինսենթ  Մունը անկախ ռեժիսոր է, ով աշխատում է Փարիզում, և ով Take Away ցուցադրությունների գաղափարի հեղինակն է: Նա աշխատել է այնպիսի հայտնի կատարողների հետ, ինչպիսիք են R.E.M, Arcade Fire, The Kooks, Beirut և այլ խմբերը: Վերջին մի քանի տարվա ընթացքում Վինսենթը ճանապարհորդել է երկրագնդով՝ իր պայուսակում ունենալով մի տեսախցիկ և վավերագրելով տեղացի ֆոլկլորներ, հոգևոր երաժշտություն, կրոնական ծեսեր՝ Collection Petites Planètes ընկերության համար:

Նա Հայաստանում էր մի քանի ամիս առաջ ու նկարահանել էր, թե ինչպես է «Բամբիռը» նվագում «Խիո» երգը, որը մի քանի հին հայկական երգերի մեկնաբանություն է: Երաժշտական տեսահոլովակը Վինսենթի առաջիկա ֆիլմի մի մասն է: Ֆիլմը կոչվում է «L'Arménie, par la grâce de Dieu»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել էր, որ «Բամբիռը»  մարտ ամսին պատրատսվում է մեկնել ամերիկյան շրջագայության, ինչը, սակայն, չեղյալ հայտարարվեց։



© NEWS.am STYLE