Կանն 2014. Իրինա Շեյքը՝ AVAKIAN ապրանքանիշի զարդերով

11:02   23 մայիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկ օրվա ընթացքում սուպերմոդել Իրինա Շեյքը հասցրել է կեցվածք ընդունել կարմիր գորգին, ինչպես նաեւ մասնակցել զբոսանավի վրա Ռոբերտո Կավալիի կազմակերպած երեկույթին: Երկու դեպքում էլ գեղեցկուհու մատներին փայլել են AVAKIAN ապրանքանիշի վերջին՝ Caché collection հավաքածուի ոսկյա մատանիները: Նույն օրը AVAKIAN-ի զարդերն է կրել նաեւ Քելլի Փրեսթոնը՝ Ջոն Տրավոլտայի կինը:

Ռոբերտո Կավալիի ավանդական երեկույթը, որը դիզայներն առաջին տարին չէ, որ կազմակերպում է իր սեփական զբոսանավի վրա, այս անգամ նույնպես դարձել է ամենաաստղայինը Կաննի ամբողջ կինոփառատոնի ընթացքում:

AVAKIAN jewellery ապրանքանիշը 1969 թվականին հիմնել է Էդմոն Ավագյանը: Ընկերության առաջին խանութը բացվել է Ժնեւում, այնուհետեւ Լոնդոնում, Մոսկվայում, Նյու Յորքում եւ Բեւեռլի Հիլզում: AVAKIAN jewellery-ը զարդերը նախընտրում են թագավորական ընտանիքների անդամները, գործարարները, ինչպես նաեւ Մադոննան եւ Կատրին Դենյովը:



© NEWS.am STYLE