Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կանն 2014. սեքսուալ Իրինա Շեյքը, Այշվարիա Ռայը եւ Շերոն Սթոունը՝ կարմիր գորգին

11:34, 22 մայիսի

Նախօրեին Կաննի կինոփառատոնը նշանավորվել է Միշել Հազանավիչուսի «Որոնում» ֆիլմի ցուցադրությամբ: Բայց ֆիլմի մասին կխոսենք ավելի ուշ, առավել եւս, որ հիմնական ուշադրությունը գրավել են Իրինա Շեյքը, Այշվարիա Ռայը եւ Շերոն Սթոունը:

Իրինա Շեյք

Իրինա Շեյքը ներկայացել է Versace-ից զգեստով եւ անմիջապես գրավել լուսանկարիչների ուշադրությունը: Նա առանց ընկերոջ է եղել. Քրիշտիանու Ռոնալդուն երկու օր անց խաղալու է Չեմպիոնների լիգայում:

Շերոն Սթոուն


Այշվարիա Ռայ


Փառատոնների պալատի հանրահայտ կարմիր գորգին հայտնվել են նաեւ մոդելներ Կառա Դելեւինն ու Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին:

Կառա Դելեւին


Ռոզին նույնպես շատ երկար զգեստ է ընտրել, սակայն Victoria's Secret-ի «հրեշտակը» նախընտրել է հանգիստ մոխրագույն երանգով զգեստ Gucci-ից:

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի


Բարբարա Պալվին


Եվ այսպես, մրցույթում ցուցադրել են Միշել Հազանավիչուսի «Որոնում» ժապավենը: Մելոդրաման չեչենական երկրորդ արշավի թեժ պահին ընտանիքը կորցրած տղայի մասին է:

Մաքսիմ Եմելյանով, Զուխրա Դուիշվիլի, Բերենիս Բեժո, Աբդուլ Խալիմ Մամուտցիեւ, Միշել Հազանավիչուս եւ Տոմա Լանգման


Հազանավիչուսի մոտ հակամարտության միանգամից չորս կողմ կա. վայրենացած ռուսական զինված ուժերը, չեչեն խաղաղ բնակիչները, անտարբեր Եվրախորհրդարանը եւ միակ շողը մութ թագավորությունում՝ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները, ովքեր Չեչնիայի սահմանին փախստականների ճամբարի նման մի բան են ստեղծել: Կարճ ժամանակով այստեղ հայտնվում եւ նորից փախչում է 9-ամյա մի տղա, ում ընտանիքին նրա աչքերի առջեւ գնդակահարել են: Ապրած ցնցումից նա համրացել է եւ հիմա փախչում է բոլոր մարդկանցից, նույնիսկ եթե նրանք լավ անգլերեն են խոսում ու կերակուր եւ անկողին են առաջարկում: Միակը, ով կարողանում է շարժել փոքրիկ փախստականի սիրտը, ֆրանսուհի դիտորդն է, ով ռազմական գործողությունների զոհերի մասին վկայություններ է հավաքում:

Աղբյուրը՝ Canal+, NY Daily News, redcarpet-fashionawards.com, the gloss.com

Լուսանկարները՝ AFP-ի, Getty-ի, Canal-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել