Ադրբեջանական ԶԼՄ. «Ո՞վ է Բաքվում քարոզում հայ պոռնոաստղ Քիմ Քարդաշյանին»

13:04   10 հունիսի, 2014

Ադրբեջանական haqqin.az -ը նոր հոդված է հրապարակել՝  «Ո՞վ է Բաքվում քարոզում հայ պոռնոաստղ Քիմ Քարդաշյանին» վերնագրով։

«Բաքվի շուկայում շապիկներ են հայտնվել «Քիմ Քարդաշյան» գրությամբ։ Դրանք վաճառվում են Սադարակ եւ Բինա տոնավաճառներում։ Եվ ականատեսների խոսքով՝ այդ շապիկները մեծ պահանջարկ ունեն, հատկապես՝ կանանց շրջանում։ Հայտնի՞ է նրանց, որ խոսքը հայազգի պոռնոաստղ Քիմ Քարդաշյանի մասին է», -գրում է կայքը, որը վերջերս «հարձակվել» էր ադրբեջանցի երգչուհի Բրիլիանտ Դադաշեւայի վրա, որը հայերի կողմից մրցանականեր էր ստացել։ 



© NEWS.am STYLE