Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ադրբեջանում «հայկական» մրցանակներ ստացած երգչուհու շուրջ սկանդալը շարունակվում է

12:39, 7 հունիսի

Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանում սկանդալ է բարձրացել Նյու Յորքում կայացած Big Apple Music Awards մրցանակաբաշխությանը մրցանակներ ստացած երգչուհի Բրիլիանտ Դադաշեւայի շուրջ։ Ադրբեջանի ժողովրդական արտիստուհին արժանացել է Lifetime Achievement Award մրցանակի՝  ստեղծագործական ձեռքբերումների համար։ Նրանից բացի, Իլհամ Գասիմովը ճանաչվել է Ադրբեջանի լավագույն երգչուհի՝ Best Female Artist of Azerbajian, իսկ Թայիր էյնուլլաեւը՝ լավագույն պարող (Best Male Artist of Azerbajian)։ Այս ամենի հետ կապված Ադրբեջանում հիստերիա է բարձրացրել haqqin.az-ը, որը գրել է.

«Ադրբեջանի ժողովրդական արտիստ Բրիլիանտ Դադաշեւան հանգիստ մրցանակներ եւ նվերներ է ստանում ԱՄՆ-ում բնակվող հայերի կողմից։ Բացի մրցանակից, երգչուհուն տրվել է նաեւ դրամական պարգեւ՝ 30 հազար դոլարի չափով։ Big Apple Music Awards մրցանակաբաշխությանը Դադաշեւան նաեւ ստացել է Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի մասին ժողովրդական արտիստուհին չի ցանկանում խոսել, քանի դեռ այն Նյու Յորքից Ադրբեջանի մայրաքաղաք չի հասել»։

Հուսեյն Ջավաձաձեի պրոդյուսերն այս կապակցությամբ մեկնաբանություն է տվել, որում ասվում է.
«Պետք չէ մեղվից փիղ սարքել՝ կապված այն բանի հետո, որ Big Apple Music Awards-ի կազմակերպչական 30 անդամներից 3-ը հայեր են։ Եվ Դադաշեւային պետք է շնորհավորել իր հաջողությունների համար, քանի որ նրա տաղանդը հիացնում է, եւ նրա դեմ անզոր են անգամ թշնամիները։ Նյու Յորքի Master Theatre բեմում, որտեղ տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողությունը, Դադաշեւան կատարել է «Vokaliz» երգը, որը մեկ անգամ չէ, որ գողացվել է հայերի կողմից։ Ելույթի ժամանակ դահլիճում ծածանվել է Ադրբեջանի դրոշը», -ասել է նա։

Ադրբեջանական կայքի պատասխանն իրեն սպասեցնել չի տվել։

 «Ստիպված եմ փաստել, որ Դադաշեւայի մեկնաբանության մեջ շատ է ցուցադրական պաթոսը, մեղադրանքը եւ ափսոսանքի ոչ մի գրամ։ Իր ֆեյսբուքյան էջում Դադաշեւան պատասխանել է մեր հարցին, թե ճիշտ է արդյոք հայերից ստանալ 30.000 դոլար եւ ավտոմեքենա։ Երգչուհին գտնում է, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Նույն կերպ Տաիսա Պովալին կարծում է, որ որ ոչ մի վատ բան չկա մասնակցել օկուպացված Ղրիմում Ռուսաստանի օրերի տոնակատարություններին։ Սակայն տխրեցնում է մեկ այլ բան՝ Դադաշեւայի պահվածքը։ Նա փորձում է իր արարքները ներկայացնել որպես հայրենասիրական քայլ։ Նա զարմանում է, որ ինչ-որ մեկին նյարդայնացնում է այն, որ նա  Նյու Յորքի կենտրոնում ադրբեջանական երգ է կատարել, բարձրացրել Ադրբեջանի դրոշը եւ քվեարկության արդյունքում արժանացել մրցանակի։

Սա պարզունակ միջոց է խոսակցությունն այլ թեմայով տանելու համար։ Եթե նա մրցանակ ստանար այլ կազմակերպության կողմից, այլ ոչ նրանից, որի ղեկավար կազմում հայեր են, մենք չէինք գրի այդ մասին։ Չգիտեմ՝ Դադաշեւան տեղյա՞կ է, որ Նյու Յորքը հսկայական է եւ այնտեղ ադրբեջանական դրոշով երգելու համար այլ վայրեր կան։ Ցավոք, ներողության փոխարեն Դադաշեւան կարճում է պատասխանները։ Եվ նրա շրջապատից ոչ ոք չի ակնարկում, որ հիմարությունը՝ ասված բարձրաձայն, կարող է մեկընդմիշտ դիպչել նրա հեղինակությանը։ Չնայած, երգչուհին յուրահատուկ պատկերացումներ ունի հեղինակության վերաբերյալ։ Իրական ադրբեջանական դաստիարակության կրողը երբեք թույլ չեր տա իրեն շատ բաներ, ինչը որ թույլ է տվել Դադաշեւան»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել