Հայաստանը՝ որպես գաստրոտուրիզմի երկիր դիրքավորելուն, հայկական խոհանոցի և գինեգործության հանրայնացման, հայկական արտադրանքի և մթերքների ճանաչելիության բարձրացման, դրանց օգտակար հատկությունների շեշտադրմանն ուղղված HerMine Dialog Show-ն մեկ բեմում կհամախմբի հայաստանաբնակ և արտերկրի ազգությամբ հայ ֆուդ բլոգերներին։ Յութուբյան հարթակում հեռարձարկվող HerMine Dialog հաղորդումը հունիսի 7-ին կներկայանա բացօթյա շոուի տեսքով՝ դուրս գալով տաղավարային ձևաչափից։ Այն կվարի HerMine Dialog նախագծի հիմնադիր Հերմինե Ստեփանյանը, ում հյուրերը կպատրաստեն ու կմատուցեն տարբեր ուտեստներ, որոնց հիմքում հայկական մթերքն է՝ ծիրանաչիր, իշխան ձուկ, տարատեսակ խոտաբույսեր։
HerMine Dialog Show-ն հնարավորություն կտա նախապես տոմսեր ձեռք բերած 140 մասնակցի ստանալ յուրօրինակ փորձառություն։ Նրանք կհամտեսեն ֆուդ բլոգերների պատրաստած նախուտեստները, հիմնական ուտեստն ու աղանդերը՝ համադրված խմիչքով, մասնակիցը կդառնան Հերմինեի և իր հյուրերի անկեղծ երկխոսությանը, կստանան խոհարարական գիտելիքներ ուտեստների ու խմիչքի ճիշտ համադրության, գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր ստանալու գաղտնիքների մասին։

«Պատրաստելը սոսկ զբաղմունք չէ, այն ինքնարտահայտման միջոց և անվերջ ստեղծագործելու հարթակ է, երբ ներդաշնակ երկխոսության մեջ են մտնում համերն ու միջավայրը, պատրաստողն ու այն համտեսողը, երկրի մշակույթն ու աշխարհը։ Խոհանոցն ինձ համար նոր բեմ է, որտեղ կարող եմ ազատ ստեղծագործել ու պատմել նոր պատմություններ։ HerMine Dialog նախագծով նպատակ ունեմ իմ լսարանին հասցնել միտքը, որ կոնցեպտուալ մենյու և հարմոնիկ միջավայր ստեղծելը բարդ չէ․ պետք է պարզապես ցանկություն և ճիշտ պլանավորում»,-նշում է Հերմինե Ստեփանյանը։
Հաղորդավարուհի և դերասանուհի Հերմինե Ստեփանյանի գործունեության առանցքում մշտապես եղել է հայկական մշակույթի ու տեղական արտադրանքի հանրայնացումը։ Թե՛ խոհանոցը, թե՛ ֆիլմերի աշխարհը սահմաններ չեն ճանաչում․ դրանք միավորում են տարբեր ազգության, տարիքի, նախընտրությունների մարդկանց և հնարավորություն տալիս պատմելու երկրի մասին՝ առանց «թարգմանության»։

Արտերկրում մեծ լսարան ունեցող հայ ֆուդ բլոգերների օգնությամբ Հայաստանի գաստրոնոմիական հնարավորությունների մասին բարձրաձայնելը, հայաստանցի ֆուդ բլոգերների հետ կապերի ստեղծումը, ըստ Հերմինե Ստեփանյանի, նոր դռներ կբացի հետագա համագործությունների համար, ինչն էլ մեր երկրի առանձնահատկությունների մասին աշխարհին պատմելու նոր առիթ կլինի։
HerMine Dialog Show-ին կմասնակցեն Կարինե Վարդանյանը (ՄուշԿարա, ՌԴ), Շահան և Մելիս Թերզիբաշյանները (Cairo Food Cuple, Եգիպտոս), Շաղիկ Տեր Վարդանյանը (Հայաստան), ինչպես նաև այլ ֆուդ բլոգերներ, ում մասին առաջիկայում կհայտարարվի։
«Երբ մասնակցության առաջարկը ստացա, միանգամից համաձայնեցի, քանի որ միջոցառումը տեղի էր ունենալու իմ հայրենիքում։ Ուրախ եմ, որ իմ գործունեությամբ օտարերկրյա լսարանին ներկայացնում եմ հայ ազգի ավանդույթներն ու մեր մշակույթը։ HerMine Dialog Show-ին մասնակցությունը լավ առիթ կլինի աշխարհին ցույց տալու հայկական արտադրանքի, խոհանոցի ու բաղադրատոմսերի բազմազանությունը»,-ասել է ռուսաստանաբնակ հայ ֆուդ բլոգեր Կարինե Վարդանյանը (ՄուշԿարա):
Միջոցառումը կանցկացվի հունիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, բաց երկնքի տակ՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում «Երևանյան Գաստրոնոմիկ Շոուներ» միջոցառման շրջանակում։ Երեք օր շարունակ արտերկրի և Հայաստանի հեղինակավոր խոհարարների, ֆուդ բլոգերների ու գինեգետների մասնակցությամբ կանցկացվեն վարպետության դասեր, գաստրոնոմիկ շոուներ, ինչպես նաև տարատեսակ ուտեստների, գինու և ոգելիչ խմիչքների համտես, խաղեր և այլն։ Այդ օրերին բացի HerMine Dialog Show-ից Հերմինե Ստեփանյանը կվարի այլ միջոցառումներ ևս, որոնց ընթացքում կկրի հայկական նորաձևության տների` Նիկոլյան, Faina, ZGEST, ArigaTo, RŪZANE, VIVIEN Wearing, Loom Weaving, SONČESS, Nelly Serobyan, ստեղծած հագուստները՝ ևս մեկ անգամ շեշտադրելով հայկական արտադրանքին նախապատվություն տալու կարևորությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը