Սկանդալ ԱՄՆ-ում. համացանցում հայտնվել է Անջելինա Ջոլիի թմրավաճառի նկարահանած տեսանյութը, որտեղ նա «լոմկայի» մեջ է

11:36   9 հուլիսի, 2014

Վերջերս 68-ամյա թմրավաճառ Ֆրանկլին Մեյերը պատմել է Անջելինա Ջոլիի՝ թմրանյութերից կախվածության մասին։ Ջոլին մշտապես հերոին եւ կոկաին է օգտագործել։ 1990-ական տարիներին ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին մեծ խնդիրներ է ունեցել թմրանյութերի հետ։ Այդ ժամանակ նա դեռ նոր էր սկսել հանդիպել դերասան Բիլի Բոբ Թորնթոնի հետ, ով հետո դարձել է նրա ամուսինը։


Այժմ համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ Էնջին, կարծես թե «լոմկայի» մեջ է։ Հավանաբար, այսպես Ֆրանկլինը փորձում է ապացուցել, որ աստղի՝ թմրանյութերից կախվածության մասին հայտարարությունը իրականություն է։ Տեսանյութում հստակ երեւում է, որ Անջելինան նյարդային է, տենդագին շողացող աչքերով հեռախոսով է խոսում իր հոր՝ Ջոն Վոյթի հետ։

«Էնջին մի քանի տարի եղել է իմ հաճախորդը»,- ասել է Մեյերը։ Երբ ես տեղափոխվեցի, ես նրան թմրանյութ տվեցի, իսկ նա ինձ՝ գումար։ Նրա դեմքը սարսափելի վիճակում էր գտնվում, իսկ ձեռքերի վրա մի շարք ներարկումների հետքեր կային»,- բացահայտել է Ֆրանկլին Մեյերը։

 

Նյութը՝  Daily Mail



© NEWS.am STYLE