Քանիե Ուսեթը հիասթափվել է Քիմ Քարդաշյանից. հարսանիքից հետո զույգն ընդամենը 10 օր է միասին անցկացրել

18:25   11 հուլիսի, 2014

Ամերիկյան պարբերականները ցնցնել են իրենց նյութերով, որոնց կենտրոնում կրկին Քիմ Քարդաշյանն է։ Լուրեր են պտտվում, որ աստղի ամուսինը հիասթափվել է նրանից, քանի որ հարսանիքից հետո նրանք շատ քիչ ժամանակ են միասին անցկացրել։

Ամուսնության 46 օրերից միայն 10 են միասին եղել։ Մինչ ռեփերը համերգներ է տալիս, Քիմ Քարդաշյանն ամենուր զվարճանում է՝ ներկայանալով նորաձեւության տարբեր ցուցադրությունների։

Ֆլորենցիայում կայացած շքեղ հարսանիքին հաջորդել է հիասքանչ մեղրամիսը, իսկ հիմա զույգը դժվարությունների առաջ է կանգնել։

Ինչպես պարզվել է՝ Քանիե Ուեսթը պարզապես հիասթափվել է իր կնոջից։ Ամեն ինչ սկսվել է մեղրամսից. զույգն այն անցկացրել է Իռլանդիայում եւ Չեխիայում։  Քիմը դժգոհել է Իռլանդիայի կլիմայից եւ լյուքս խանութների բացակայությունից։ Քանիեի տեղի տեսարժան վայրերով էքսկուրսիա կազմակերպելու փորձը հետաքրքրել է աստղին։ Սակայն Քանիեին այժմ ցանկանում է ունենալ իր երկրորդ երեխային, իսկ Քիմը հղիության մասին լսել անգամ չի ուզում։

«Քանիեն երջանիկ չէ։ Նա միայն հիմա է հասկացել, որ Քիմին միայն հետաքրքրում է խանութներ գնալն ու լողավազանի մոտ հանգստանալ։ Նա հիասթափվել է, որ Քիմը ուրիշ ոչնչով հետաքրքրված չէ եւ չի ուզում նոր զգացումներ ունենալ։ Չէ՞ որ Քանիեն իրականում այդպիսին չէ»,- պատմել է աղբյուրը։

Բացի այդ տարօրինակ է, որ Քանիե Ուսեթը, ում հետ Քիմը հարաբերություններ է սկսել 2012թ-ից, հարսանիքից հետո մի շարք փոփոխություններ է նկատել իր սիրելիի վարքագծի մեջ։

 

 

Աղբյուր՝ hollywoodtake.com



© NEWS.am STYLE