Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը ամուսնացել են Ֆլորենցիայի Ֆորտե դի Բելվեդերե ամրոցում: Սկզբում զույգը եւ հարսանիքի հյուրերը զբոսնել են Փարիզում, խնջույք կազմակերպել Վերսալյան պալատում, իսկ այնուհետ ժամանել Իտալիա:
Առայժմ համացանցում չեն տարածվել հարսանյաց հանդեսի լուսանկարները, սակայն մենք ուշիուշով հետեւում ենք իրադարձությունների ընթացքին:
Ե'վ հարսնացուն, ե'ւ փեսացուն, ե'ւ նրանց 11 ամսական դուստրը կրում էին Givenchy ապրանքանիշի զգեստներ:
Քիմին ուղեկցել է նրա խորթ հայրը՝ Բրյուս Ջենները Անդրեա Բոչելիի երգի ներքո: Իտալացի հայտնի տենորը Քանյեի եւ Քիմի համար մի շարք երգեր է կատարել, այդ թվում՝ Con te Partiro-ն: Քիմի մայրը՝ Քրիսը, փոքրիկ Նորթին գրկած՝ քայլել է Քիմի եւ Բրյուսի առջեւից:
Նորապսակների առաջին պարն անցել է Էտտա Ջեյմսի At Last, These Arms of Mine եւ Օտիս Ռեդդինգի Tenderness երգերի միքսի ներքո, ինչից հետո Քանյեն ռեպ է կարդացել հյուրերի համար: Զույգը պարել է նաեւ Ջոն Լեջենդի երգերի ներքո, ով նույնպես հյուրերի թվում էր:

Ջեյ Զին եւ Բեյոնսեն ներկա չեն գտնվել Քիմի եւ Քանյեի հարսանիքին, սակայն Բեյոնսեն շնորհավորել է նրանց Instagram-ում.
«Մաղթում եմ սեր՝ ամբողջ կյանքի ընթացքում: Աստված օրհնի ձեր հիասքանչ ընտանիքը»:

Հարսանյաց արարողությունից հետո Քիմի Մայրը խոստովանել է. « Ես երջանիկ եմ Քիմի, Քանյեի եւ Նորթի համար: Այնքան կախարդական եւ ռոմանտիկ հարսանիք է: Ես ուրախ եմ, որ ձեռք բերեցի նոր որդի, իսկ նրանց ընտանիքը դարձավ մեր ընատնիքի մի մասը»:
Լուսանկարներ՝ Flona Bolland
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը