«Նոր ալիքի» կայքը շտկեց քվեարկության արդյունքները. «Հանդիսատեսի համակրանքը» Սոնա Ռուբենյանինն է

18:44   27 հուլիսի, 2014

NEWS.am STYLEտեղեկացրել էր, որ «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի պաշտոնական կայքում ավարտվել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար քվեարկությունը եւ որ քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Լիտվան ներկայացնող Մոնիկա Լինկտեն:

Քվեարկությունը պետք է ավարտվեր ժամը 12:00-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով երկարաձգվել էր մինչեւ 17:00-ն: Ի դեպ, 12:00-ի արդյունքներով՝ առաջին տեղում մեր երկրի ներկայացուցիչն էր՝ Սոնա Ռուբենյանը:

Մեր կայքում լուրը տեղադրելուց հետո, «Նոր ալիք» կայքից անհետացան քվեարկության արդյունքները, բայց մենք հասցրել էինք սքրին շոթ անել արդյունքներով էջը:

Քիչ առաջ, սակայն, «Նոր ալիքի» կայքում հայտնվեցին միանգամայն այլ տվյալներ, ըստ որոնց՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սոնա Ռուբենյանը:




© NEWS.am STYLE