«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի պաշտոնական կայքում ավարտվել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար քվեարկությունը: Հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Լիտվան ներկայացնող Մոնիկա Լինկտեն:
Քվեարկությունը պետք է ավարտվեր ժամը 12:00-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով երկարաձգվել էր մինչեւ 17:00-ն: Ի դեպ, 12:00-ի արդյունքներով՝ առաջին տեղում մեր երկրի ներկայացուցիչն էր՝ Սոնա Ռուբենյանը, ով քվեարկության ավարտից րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Լիտվան առաջ ընկավ այն դեպքում, երբ ժամը 12-ին ուներ 500 ձայն, ինչ ասեմ) արդեն ամաչում եմ ասել քվեարկեք, բայց քվեարկեք 10 րոպե մնաց»:

Երկրորդ հորիզոնականում հանդիսատեսի քվեարկության արդյունքներով Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Կարիմովն է, իսկ երրորդում՝ Սոնա Ռուբենյանը:

Ի դեպ, մեր կայքում լուրը տեղադրելուց հետո, «Նոր ալիք» կայքից անհետացան քվեարկության արդյունքները, բայց մենք հասցրել ենք սքրին շոթ անել արդյունքներով էջը:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք» մրցույթում Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար