Լեոնարդո դի Կապրիոն ծափահարել է, երբ Օռլանդո Բլումը հարվածել է Ջասթին Բիբերին

12:03   1 օգոստոսի, 2014

Նորանոր մանրամասներ են բացահայտվում Օռլանդո Բլումի եւ Ջասթին Բիբերի վիճաբանության մասին։ Պարզվել է, որ այս սկանդալի ականատեսն են եղել Լեոնարդո դի Կապրիոն, Լինդսի Լոհանն ու ռեփեր P Diddy-ին։

Ըստ ականատեսների՝ Օռլանդոն իր ընկերների հետ զվարճանում էր Իբիցայի ռեստորաններից մեկում, երբ հանկարծ ներս է մտել Ջասթին Բիբերն ու նրա հասցեին մի ինչ-որ բան ասել, որից վրդովված Օռլանդոն վեր է կացել եւ սկսել հարվածել 20-ամյա կանադացի երգչին։ Հենց այն պահին, երբ Օռլանդոն հարվածել է Բիբերին, Լեոնարդո դի Կապրիոն եւ Լինդսի Լոհանը սկսել են ծափահարել եւ ծիծաղել, հայտնել է The Mirror-ը։

Այնուհետեւ, ռեստորանի անվտանգության աշխատակիցները դուրս են տարել Ջասթին Բիբերին՝ մեղադրելով նրան վիճաբանություն հրահրելու եւ սկսելու մեջ։ Ջասթինն այդ ժամանակ բղավել է. «ինչ է պատահել, ք...ծ։ Բարեւներս փոխանցիր Միրանդային»։ Այսպես նա ակնարկում էր այն հայտնի սկանդալի մասին, ըստ որի՝ 2012թ-ին Victoria's Secret-ի ցուցադրությունից հետո Բիբերը բավականին «մտերմիկ զրույցի է բռնվել» Միրանդա Քերրի հետ, ով այդ ժամանակ Օռլանդոյի օրինական կինն էր. ըստ որոշ ասեոսեների՝ Միրանդան դավաճանել է ամուսնուն Բիբերի հետ։

Լեոնարդո դի Կապրիո

Լինդսի Լոհան

Այս միջադեպի «գլխավոր հերոսները» դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն տվել։

Սակայն վիճաբանությունից հետո Ջասթինը Instagram-ում տեղադրել է լացող Օռլանդո Բլումի եւ բիկինիով Միրանդա Քերրի լուսանկարները։



© NEWS.am STYLE