Վրեժն ուտեստ է, որը պետք է սառը մատուցել: 2012 թվականին Ջասթին Բիբերը (այդ ժամանակ Սելենա Գոմեսի ընկերն էր) եւ Միրանդա Քերրը (Օռլանդո Բլումի արդեն նախկին կինը) սիրախաղ էին անում Victoria's Secrets-ի ամենամյա ցուցադրությանը: Այժմ հատուցման ժամը եկել է: 37-ամյա Օռլանդոյին եւ 21-ամյա Սելենա Գոմեսին միասին են տեսել: Պապարացիները նրանց միասին լուսանկարել են, այն էլ՝ ոչ առաջին անգամ:


2011 թվական. Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը (վերեւում), Միրանդա Քերրը եւ Օռլանդո Բլումը(ներքեւում)
Գոմեսն իր համար ավելի տարիքով ու պատկառելի տղամարդ է գտել: Շշուկներն այն մասին, որ Գոմեսն ու Բլումը սիրավեպ ունեն, վերջերս են հայտնվել, սակայն փաստերը միայն հիմա հայտնվեցին: Daily Mail-ի փոխանցմամբ, օրերս սիրահար զույգը հայտնի հաղորդավար Չելսի Հենդլերի շոուին նույն մեքենայով է ժամանել: Նրանք նաեւ միասին են հեռացել, բայց մինչ այդ որոշել են նստել մայթեզրին ու ծխել: Այստեղ էլ նրանց նկատել են ամենուր շրջող պապարացիները: Տեսնելով տեսախցիկները՝ Սելենա Գոմեսը, մտահոգվելով լավ դաստիարակված աղջկա իր վարկանիշի համար, արագորեն դեն է նետել ծխախոտը, վերցրել կողքին դրված սուրճի բաժակն ու թաքնվել ավտոմեքենայի մեջ, իսկ Բլումը հետեւել է նրան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
