Սիրային քառանկյուն. Օռլանդո Բլումի սիրուհին նրա նախկին կնոջ սիրեկանի նախկին կինն է

15:12   1 օգոստոսի, 2014

Նման բան միայն Հոլիվուդում է պատահում։ Այն, որ շոու-բիզնեսը շատ կեղտոտ բնագավառ է, գիտեն բոլորը. իսկ ով էլ չգիտի, ապա նա շատ միամիտ արարած է։ Այս շաբաթվա հերոսը Օռլանդո Բլումն է, ով օրերս վիճաբանել է 20-ամյա երգիչ Ջասթին Բիբերի հետ եւ հարվածել նրան, եւ այս ամենի համար արժանացել Լեոնարդո դի Կապրիոյի ծափահարություններին։ Այժմ Օռլանդոն նոր ընտրյալ ունի. իսկ ո՞վ է նա։ Միայն թե չընկնեք։ Այժմ դերասանը հանդիպում է Ջեյմս Փաքերի նախկին սիրո՝ Էրիկա Փաքերի հետ։ Իսկ հիմա ցնցող նորությունը. Օռլանդոյի նախկին կինն էլ՝ Միրանդա Քերրը, (ով, ըստ ասեկոսեների, 2012թ-ին դավաճանել էր ամուսնուն Բիբերի հետ) հանդիպում է այդ նույն Ջեյմս Փաքերի հետ։ Իսկական սիրային քառանկյուն։


Այժմ Օռլանդոն ընկերների եւ Էրիկայի հետ հանգստանում է Իբիցայում։


Ինչպես հայտնել է աղբյուրը՝ զույգին միասին տեսել են նաեւ Նյու Յորքում։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE