Նորանոր մանրամասներ են բացահայտվում Օռլանդո Բլումի եւ Ջասթին Բիբերի վիճաբանության մասին։ Պարզվել է, որ այս սկանդալի ականատեսն են եղել Լեոնարդո դի Կապրիոն, Լինդսի Լոհանն ու ռեփեր P Diddy-ին։
Ըստ ականատեսների՝ Օռլանդոն իր ընկերների հետ զվարճանում էր Իբիցայի ռեստորաններից մեկում, երբ հանկարծ ներս է մտել Ջասթին Բիբերն ու նրա հասցեին մի ինչ-որ բան ասել, որից վրդովված Օռլանդոն վեր է կացել եւ սկսել հարվածել 20-ամյա կանադացի երգչին։ Հենց այն պահին, երբ Օռլանդոն հարվածել է Բիբերին, Լեոնարդո դի Կապրիոն եւ Լինդսի Լոհանը սկսել են ծափահարել եւ ծիծաղել, հայտնել է The Mirror-ը։
Այնուհետեւ, ռեստորանի անվտանգության աշխատակիցները դուրս են տարել Ջասթին Բիբերին՝ մեղադրելով նրան վիճաբանություն հրահրելու եւ սկսելու մեջ։ Ջասթինն այդ ժամանակ բղավել է. «ինչ է պատահել, ք...ծ։ Բարեւներս փոխանցիր Միրանդային»։ Այսպես նա ակնարկում էր այն հայտնի սկանդալի մասին, ըստ որի՝ 2012թ-ին Victoria's Secret-ի ցուցադրությունից հետո Բիբերը բավականին «մտերմիկ զրույցի է բռնվել» Միրանդա Քերրի հետ, ով այդ ժամանակ Օռլանդոյի օրինական կինն էր. ըստ որոշ ասեոսեների՝ Միրանդան դավաճանել է ամուսնուն Բիբերի հետ։
Լեոնարդո դի Կապրիո
Լինդսի Լոհան
Այս միջադեպի «գլխավոր հերոսները» դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն տվել։
Սակայն վիճաբանությունից հետո Ջասթինը Instagram-ում տեղադրել է լացող Օռլանդո Բլումի եւ բիկինիով Միրանդա Քերրի լուսանկարները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին