Դիզայներ Մարի Աքսելը որդի է ունեցել

13:51   1 սեպտեմբերի, 2014

Մոսկվաբնակ հայ դիզայներ Մարի Աքսելին NEWS.am STYLE-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է։ Սեփական ապրանքանիշը ստեղծած նախկին մոդելին այսօր կրկին կանդրադառնանք՝ այս անգամ անչափ ուրախալի լուրով. Մարի Աքսելը երկրորդ անգամ մայրացել է։ Նա որդի է ունեցել։

Ֆեսյբուքի իր էջում Մարին գրել է. «Այսօր իմ կյանքի ամենահրաշալի օրն է։ Այսօր ծնվել է մի տղամարդ, ով իմ յուրաքանչյուր օրն անմոռանալի է դարձնում։ Այսօր ես վերադառնում եմ տուն իմ  երկու սիրելի տղամարդկանց հետ՝ ամուսնուս եւ որդուս։ Քիչ էր մնում մոռանայի՝ իմ ծնունդը շնորհավոր լինի»։

Նշենք, որ դիզայները նաեւ դուստր ունի։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մարի Աքսելին տարեդարձի եւ մայրանալու կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ։



© NEWS.am STYLE