Հայտնի է, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական եվրատեսիլ-2014»-ում

20:45   14 սեպտեմբերի, 2014

Քիչ առաջ Հանրային ալիքի ուղիղ եթերում կայացավ «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը, որի ընթացքում որոշվեց, թե ով է ներկայացնելու Հայաստանը մրցույթում:

Հադիսատեսի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց եւ Մալթա կմեկնի Էլիզաբեթ Դանիելյանն իր «Արեւի մարդիկ » երգով:

Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան ընտրական փուլին մասնակցում էր տասը փոքրիկ կատարող:



© NEWS.am STYLE