Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, մեկնարկում է «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը։ Այս ընթացքում մենք պարբերաբար անդրադառնում ենք մրցույթի փոքրիկ մասնկացիներին։ Այս անգամ զրույցել են Էլիզաբեթ Դանիելյանի հետ, ով այս տարի ներկայանում է «Արևի մարդիկ» («People of the sun») երգով։
Ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիր մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»։
Մանկուց միշտ ցանկացել եմ մասնակցել «Մանկական Եվրատեսիլին» և միշտ հետևել եմ մրցույթին: Ինձ շատ է դուր եկել այն, այդ պատճառով էլ շատ էի ցանկանում հանդես գալ մրցույթում։
Ինչպե՞ս ու ո՞ւմ օգնությամբ ստեղծվեց եվրատեսիլյան քո երգը։
«Արևի մարդիկ» («People of the sun») երգը ես եմ գրել: Ինձ օգնել են երգի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը և Մանե Հակոբյանը: Գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Երգը կոչվում է «Արևի մարդիկ», որովհետև ես իմ ընկերներին հենց այդպես եմ անվանում, քանի որ նրանք արևոտ, ուրախ և երջանիկ մարդիկ են: Ինձ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է հենց այդպիսին լինի:
Ի՞նչ ակնկալիքներ կան մրցույթից, ինչպե՞ս ես գնահատում քո շանսերը։
Այսօր անցկացվեց վիճակահանություն, և պարզվեց, որ ես հայաստանյան ընտրական փուլում հանդես կգամ 10-րդ համարի ներքո: Հենց սկզբից այդպես էի ցանկանում: Բոլորը շատ են ցանկանում հաղթել և Հայաստանը ներկայացնել Մալթայում: Ես նույնպես հաղթելու մեծ ցանկություն ունեմ, և ինձ թվում է, որ բոլոր երկրպագուներիս դուր կգա իմ երգը և ելույթը:
Ու՞մ ես քեզ մրցակից համարում մասնակիցներից:
Բոլորն էլ ինձ մրցակից են, որովհետև շատ լավ երգեր ունեն: Ես նրանց հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ առանց հուզվելու ելույթ ունենան:
Էլիզաբեթ Դանիելյանը (Բեթթին ) ծնվել է 2003 թվականի մարտի 7-ին: Չորս տարեկանից հաճախել է Պարարվեստի պետական ուսումնարան: Վեց տարեկանից սովորում է Հայաստանի ազգային մշակույթի կենտրոնում՝ հաճախում է նկարչության, ասեղննագործության, օրիգամիի, խեցեգործության խմբակներ: Փոքրիկ երգչուհին 2013 թվականին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին և գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը: Բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է. 2014 թվականի ապրիլին մասնակցել է «Մանկական Նոր ալիքի» մոսկովյան փուլին և անցել կիսաեզրափակիչ: Հաջողություններ է գրանցել նաև «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում:
Վերջերս Հայաստանի Հանրային ռադիոընկերության կողմից արժանացել է «Լավագույն մանկական հեռուստադեմք» կոչմանը: Բեթթին վարում է երկու հաղորդաշար՝ «Betty Show»-ն՝ 21TV-ով և «Տանը մենակ»-ը՝ H2 հեռուստաալիքով: Բազմաթիվ երգերի և բանաստեղծությունների հեղինակ է, հաճախում է կիթառի: Բեթթին սովորում է Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վեցերորդ դասարանում: Նրա վոկալի ուսուցչուհին Էմմա Ասատրյանն է: Փոքրիկ երգչուհին երազում է Հայաստանն այս տարի ներկայացնել Մալթայում և զուգերգ կատարել Ադրիանո Չելենտանոյի հետ:
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը