Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի նոր հոլովակը «պայթեցնում է» YouTube-ը

14:06   17 սեպտեմբերի, 2014

Հունաստանում բնակվող հայ երգչուհի Աթենա Մանուկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել իր «XO» երգի հիման վրա:

Դեռեւս ամռանը Աթենան հարցազրույց էր տվել NEWS.am STYLE-ին, որի ժամանկ հայտնել էր, որ սեպտեմբերին նոր տեսահոլովակ կթողարկի։ Ինչպես տեսնում եք, այն չուշացավ։

«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ լի դրական եւ ջերմ մարդկանցով: Նրանք հայտնի են նաեւ իրենց հյուրընկալությամբ: Այնպես որ՝ սպասեք ինձ շուտով». ասել է Աթենան  NEWS.am STYLE-ի հետ զրույցում:



© NEWS.am STYLE