Կայացավ «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

12:02   23 սեպտեմբերի, 2014

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ճամբարում» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի մասին NEWS.am STYLE արդեն տեղեկացրել է:

Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Հակոբյանն է, օպերատորը՝ Վահե Տերտերյանը, սցենարի հեղինակը Կառլ Աբրահամյանն է, իսկ  պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Հայկ Ավագյանը։ Գլխավոր հերոսներն են՝ Դալիթան, Սոֆի Դևոյանը,Կարեն Օհանյանը:

Ֆիլմում նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ՝ Ռուբեն Կարապետյանը, Լալա Մնացականյանը, Արթուր Հակոբյանը, Վարուժան Մանուկյանը, Գագիկ Մադոյանը, Մանուկ Հախվերդյանը, Լեվս Դավթյանը, Անետա Օհանջը:

Ֆիլմը, միգուցե, այսօրվա դեռահասներից շատերի համար անծանոթ ու մի տեսակ վախենալու թվացող վայրի՝ ճամբարի մասին է: Երբ ֆեսյբուքը մի քանի րոպեով անջատվում է, զուտ տեխնիկական խոտանի պատճառով, դրանից հետո համացանցում իսկական խուճապ է սկսվում վիրտուալ աշխարհիի հետ այդքան կապված դեռահասների մոտ: Հիմա պատկերացրեք երեխաների խումբ,որոնք գալիս են մի տեղ, որտեղ ո՛չ ֆեյսբուք կարող են մտնել, ո՛չ համակարգչային խաղ խաղալ, ու դա դեռ հերիք չէ` ծնողներն էլ նրանց կողքին չեն:

Ֆիլմն ընդհանրապես հարուստ է հակասական կերապարներով: Խիստ կարգուկանոն սիրող սովետական դաստիարակությամբ ուսուչուհիներ եվ 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաների սիրահար ու վիրտուալ շփման ջատագով դեռահասներ, երեխաների ավագ ընկեր,նրանց միշտ հասկացող ու աջակցող պահակը եւ խստաբարո տնօրենը, որի աչքից գրեթե ոչինչ չի վրիպում, կարգազանցներն էլ պատժից չեն խուսափում: Ֆիլմի ամբողջ ընթացքում հաճելի լարվածության մեջ պահող այս հակասական կերպարների գործողությունները հասնում են բարձրակետին եվ վերջում…հօդս ցնդում:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE