Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Ճամբարում» ֆիլմը կվերադարձնի երեխաների «կորսված» մանկությունը

15:35, 16 սեպտեմբերի

90-ականների սերունդը, թեեւ ծնվել է «մութ ու ցուրտ» տարիներին, ինչպես ընդունված է ասել, բայց ունեցել է լուսավոր մանկություն։ Ես չեմ հիշում մի օր, որ բակի կանայք կամ ծեր տատիկները մեզ չարգելեին խաղալ, վազել կամ բարձր գոռալ իրենց պատշգամբների տակ։ Իսկ այսօր... այսօր նման կանայք այդպիսի խնդիր չունեն։ Բակում խաղացող երեխաների հազվադեպ կհանդիպես։ Հիմա գնդակին, բատմինտոնին, կավիճին փոխարինելու են եկել պլանշետներն եւ սմարթֆոնները։ Իսկ ի՞նչ կլինի, եթե տեխնիկայի դարում ծնված երեխաներին տեղափոխենք մի վայր, ուր չկա համացանց, այֆոն կամ այփադ, կան միայն մանկական պարզ խաղեր, ընկերություն եւ միջանձնային հարաբերություններ։ Հարցի պատասխանը փորձել է տալ Հայկ Ավագյանը, ում նախաձռնությամբ ստեղծվել է նոր մանկապատանեկան ֆիլմ, որը կոչվում է «Ճամբարում»։


NEWS.am STYLE-ի հետ զրույցում պրոդյուսեր Հայկն ասաց, որ բավականին երկար ժամանակ աշխատելով հայկական կինոշուկայում, նկատել է այն բացը, որ չկան ֆիլմեր երեխաների համար։

«Մենք Խորհրդային տարիներին ունեցել ենք մանկապատանեկան ֆիլմեր, բայց այսօր, չգիտես ինչու, նման ֆիլմեր չեն նկարահանվում։ Հենց այստեղից առաջացավ միտքը ստեղծել նմանատիպ ֆիլմ, որի մեջ փորձեցի ոչ թե կոմերիցա դնել, այլ դաստիարակչական ուղղվածություն։ Գլխավոր միտքն այն է, թե ինչ կանեին համացանցով ողողված դարում  ապրող երեխաները, եթե մի օր տեղափոխվեին 25 տարի առաջ գործող մանկական ճամբար։ Այս առումով ֆիլմը բավականին դաստիարակչական ստացվեց»,-ասաց պրոդյուսերը՝ հավելելով, որ միտք չունեն կոչ անել հրաժարվել համացանցից եւ տեխնիկայից, այլ կոչ անել գտնել դրանց ու բակային խաղերի ոսկե միջինը։

«Մենք չենք ասում՝ կորչի ինտերնետը, պարզապես փորձում ենք երեխաներին վերադարձնել մանկություն»։

Ֆիլմում  կարեւոր դերակատարում ունի նաեւ դերասանուհի Լալա Մնացականյանը, ով մարմնավորում է ճամբարի  երկրորդ դեմքին՝ ավագ մանկավարժին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լալան ասաց, որ թեեւ իր կերպարը խիստ է, բայց այդ խստության մեջ կա հոգատարություն։


Խոսելով ֆիլմի մասին, Լալա Մնացականյանն ասաց, որ այն յուրահատուկ մեսիջ է պարունակում։

«Մենք մեր երեխաներին զրկում ենք մանկությունից, քանի որ զբաղված ենք, ժամանակ չունենք, ալարում ենք։ Մտածում ենք՝ ավելի լավ է՝ թող նստի համակարգչի մոտ, զբաղվի, մենք էլ մեր գործերը կանենք։ Երեխան իր էներգիան պետք է սպառի խաղալով, վազելով, ընկնելով, ոչ թե համակարգչի առաջ նստած։ Նման կերպ կարող ենք հանգել նրան, որ երեխաներն այլեւս չցանկանան շարժվել։ Հոգով եւ մարմնով ծերացնում ենք մեր երեխաներին»,-նշեց Լալան՝ հավելելով, որ «Ճամբարում» ֆիլմը կարեւորում է նրանով, որ փորձում է մեզ վերադարձնել մեր երջանիկ մանկությունը։ «Ֆիլմը հենց սրա մասին է՝ արեք ձեր մանկությունը, ապրեք այն լիարժեք»։


Ֆիլմում դերակատարություն ունի նաեւ կրտսեր Սոֆի Դեւոյանը, ով մարմնավորում է բարի եւ ընկերասեր աղջկա։ Մեզ հետ զրույցում Սոֆին խոստովանեց, որ վախ կար հանդես գալ պրոֆեսիոնալ եւ տարիների փորձ ունեցող դերասանների հետ, սակայն նրանց դիտողությունների եւ խորհուրդների շնորհիվ կարողացել է հաղթահարել այդ վախը։


«Ֆիլմն, իմ կարծիքով, շատ հետաքրքիր է ստացել։ Քանի որ հիմա երեխաները ո'չ այդքան շատ ճամբար են գնում, ո'չ շփվում իրար հետ համացանցի պատճառով, ֆիլմը փորձում է ուսուցանել հակառակն անել ու ցույց տալ, որ համացանցից դուրս կա մի այլ աշխարհ, որը երեխաներին միասնական է դարձնում»։


Հավելենք, որ «Ճամբարում» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 22-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։


Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search