Դատարանն արդարացրել է Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբբանային

13:11   25 հոկտեմբերի, 2014

Մայիս ամսին հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբբանային մեղավոր էին ճանաչել, եւ նրանց սպասվում էր 1.5 տարվա ազատազրկում: Դիզայներները մեղադրվում էին 2004 թվականին իրենց Dolce&Gabbana եւ D&G ապրանքանիշերը Լյուքսեմբուրգում գրանցված կեղծ ընկերության վաճառելու համար: Ըստ հետաքննության՝ գործարքը կատարվել էր Իտալիայում հարկերից խուսափելու նպատակով, որոնք Եվրոպայում ամենաբարձրն են համարվում: Դրանից հետո Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան Միլանի նորաձևության շաբաթում ներկայացրեցին գարուն-ամառ 2015 հավաքածուն։ Իսկ երեկ Իտալիայում կայացել է հայտնի դիզայներների դատավարությունը, որտեղ ութ փաստաբանից բաղկացած  խումբը ներկայացրել է հայցվոր կողմի շահերը։ Դատարանն արդարացրել է հայտնի դիզայներներին։

Նշենք, որ հետաքննության սկզբից ի վեր Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան պնդում էին իրենց անմեղությունը եւ անգամ նշել էին, որ կփակեն իրենց նորաձեւության տունը, եթե նրանց մեղադրեն եւ դատապատեն։



© NEWS.am STYLE