Ռուս երգչուհին դեմքն այլանդակելու համար 90000 դոլար է պահանջում վիրաբույժներից

11:03   31 հոկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ռուս հայտնի երգչուհի Саша Project-ը տեւական ժամանակ է չէր հայտնվել հեռուստաէկրաններին, եւ այս հարցում «մեղավոր էին» երգչուհու կատարած ինը վիրահատությունները, որոնք պարզապես այլանդակել էին վերջինիս։

Պարզվել է, որ երգչուհին դատական հայց է ներկայացրել «Բիոս» կլինիկայի վիրաբույժ Վորոշկիեւիչի դեմ. երեկ Մոսկվայում տեղի է ունեցել դատական առաջին նիստը։

Саша Project-ը որոշել է 4 միլիոն ռուբլի (մոտ 93000 դոլար) գումար պահանջել՝ որպես փոխհատուցում։

- Բավականին երկար՝ գրեթե կես տարի, փորձաքննություն է անցկացվել՝ պարզելու համար, թե ինչ բարոյական եւ նյութական վնասներ է կրել երգչուհին այդ վիրահատությունների ընթացքում,-SUPER-ին պատմել է Саши Project-ի փաստաբան։ Իհարկե, գումարի վերջնական չափը կորոշի դատարանը, բայց մենք պահանջում ենք 4 միլիոն ռուբլի։

Նշենք, որ դատական լսումները հետագձվել են։ Սաշան հրատրակությանը պատմել է, որ այս անգամ քննարկել են փորձաքննության արդյունքները, որոնք պարզել են, որ երգչուհին շատ գոհ է իր արտաքին տեսքից։

«Բժշկությունն ասես կոալիցիա լինի, որտեղ բոլորն իրար սատարում են։ Հետաքննությունը պարզել է, որ ես ոչ մի բողոք չունեմ, ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Սակայն մենք որոշել ենք, որ պետք է հրավիրել բոլոր բժիշկներին, ովքեր ինձ  այս ժամանակահատվածում վիրահատել են, որպեսզի նրանք նույնպես վկայություն տան, քանի որ փորձաքննությունն իրականությանը չի համապատասխանում»,-ասել է երգչուհին։



© NEWS.am STYLE