Ռուս հայտնի երգչուհի Саша Project-ը, ում «Очень нужен ты» եւ «Белое платье» երգերը 2000-ականների սկզբին գրավել էին ռուսական բոլոր վարկանիշային աղյուսակները, տեւական ժամանակ է չի հայտնվել հեռուստաէկրաններին։
Պարզվել է, որ այս հարցում «մեղավոր են» երգչուհու կատարած ինը վիրահատությունները, որոնք պարզապես այլանդակել են վերջինիս։
Սաշան super.ru հրատարակությանը տված անկեղծ հարցազրույցի ժամանակ պատմել է իր խնդիրների մասին։
Ամեն ինչ ակսել է նրանից, որ երգչուհին մոսկովյան կլինիկաներից մեկում ցանկացել է վիրահատել քթի միջնապատը, քանի որ շնչառական որոշ խնդիրներ է ունեցել։ Բժիշկը հետազոտելուց հետո նրան առաջարկել է ոչ միայն վիրահատել միջնապատն, այլեւ իմպլանտ տեղադրել ծնոտի մեջ։
Բժիշկը վստահաբար ասել է, որ դա ավելի կգեղեցկացնի երգչուհուն եւ Սաշան համաձայնել է։
Առաջին վիրահատությունից հետո երգչուհու քիթը ծռվել է, իսկ իմպլանտը՝ կորացել։
Պահանջվել է եւս մի քանի վիրահատություններ, որոնց արդյունքում երգչուհու բերանի մեջ երկու անցք են բացել, որպեսզի հետազոտեն եւ ուղղեն ծնոտի իմպլանտը։ Այս ամենի հետեւանքով երգչուհու մոտ սեպսիս է առաջացել եւ կրկին վիրահատել են Սաշային՝ այս անգամ նրա կյանքը փրկելու համար։
Երգչուհին նաեւ մի քանի անգամ կրծքի ձգման վիրահատություն է կատարել։ Ծննդաբերությունից հետո նա որոշ խնդիրներ է ունեցել այս հատվածում եւ որոշել է դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Նրա կրծքի մեջ շատ փոքր իմպլատներ են տեղադրել, սակայն վնասել են որոշ հյուսվածքներ, ինչի արդյունքում նրա կուրծքը ինչ-որ անհասկանալի քառակուսու կամ եռանկյունու տեսք է ստացել։ Եվ կրկին նոր վիրահատությունների է կարիք է եղել՝ սխալն ուղղելու համար։
Ըստ երգչուհու մայրիկի՝ Սաշան այս վիրահատությունների համար այնքան գումար է ծախսել, որ կարելի էր 1 սենյականոց բնակարան գնել Մոսկվայում։ Սաշան ինն անգամ վիրահատվել է, որոնց արդյունքում քիթը կորացել է, եւ նա անճանաչելի է դարձել։ Սա նաեւ բացասաբար է ազդել երգչուհու հոգեբանական վիճակի վրա, քանի որ այժմ նա բարդույթավորում է մարդկանց շրջապատում հայտնվելիս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ